Սպասելը լավ բան չէ, պետք է մասնակից լինել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով հարցին, թե Կառավարության ծրագրի ընդունման դեպքում, ի վերջո, քաղաքացին ե՞րբ իր կյանքում դրական տեղաշարժ կզգա։
«Եթե մենք ակնկալում ենք, որ պասիվ, կրավորական կեցվածքով մեզնից յուրաքանչյուրը՝ որպես ՀՀ քաղաքացի, սպասի, և մնացածն ինքն իրեն տեղի կունենա, ապա դժվար այդպես լինի»,- շարունակեց նա։
Ինչ վերաբերում է հարցին՝ քաղաքացին, բացի ՀԴՄ պահանջելուց, այլ ի՞նչ կերպ կարող է աջակցել տնտեսական հեղափոխությանը, Ատոմ Ջանջուղազանը պատասխանեց՝ աշխատելով։
«Սպասելով, որ մեզ համար կամ մեր փոխարեն մեկ ուրիշը կաշխատի, գործնականում դատապարտված է: Խոսքը վերաբերում է առողջ, աշխատունակ մարդկանց»,- ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը։
Նախարարի գնահատմամբ՝ ՀՀ-ում այն անձիք, որոնք այսօր աշխատանք չունեն, պետք է օգտվեն առաջարկվող հնարավորություններից։ Հարցին՝ եթե աշխատավարձերը ցածր են, ի՞նչ պետք է անի քաղաքացին, չէ՞ որ պետությունը պետք է խրախուսի աշխատանքը՝ հարկերը նվազեցնելով, աշխատավարձերը բարձրացնելով, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց․ «Կարո՞ղ եք պատկերացնել՝ եթե հարկերը նվազեցնենք, աշխատավարձերը բարձրացնենք, ինչի՞ հաշվին ենք այդ բացը լրացնելու»։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02