ARM | RUS |

«Ճանաչեք սեփական ճակատագրի տեր լինելու Ղարաբաղի իրավունքը, և հայերի մեծամասնությունը կողմ կլինի արագ և խաղաղ կարգավորմանը». Լևոն Զուրաբյան

13.02.19 | 20:24

Հարգելի լրատվամիջոցներ: Փետրվարի 2-ին ես հանդիպեցի «Թուրան» լրաատվական գործակալության թղթակից Շահին Գաջիևի հետ, որը գտնվում էր Հայաստանում, հավատարմագրվելով Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ում, և նրան հարցազրույց տվեցի: Մեր զրույցը տևեց 1 ժամ 20 րոպե: Փետրվարի 8-ին հարցազրույցը հրապարակվեց turan.az-ում` կրճատումներով: Թեեւ հիմնականում կատարվել է բարեխիղճ աշխատանք, ցավոք, որոշ կրճատումներ հանգեցրել են իմ ասածներում տրամաբանական կապերի խզմանը և անհստակությունների, ինչպես նաև Ադրբեջանի հասարակությանն ուղղված, ըստ իս, կարևոր մտքերի հեռացմանը: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հարցազրույցի ավելի ամբողջական և ճիշտ տեքստը` ձեր լրատվական ռեսուրսում այն հրապարակելու խնդրանքով: Առաջարկում եմ նաեւ այնպիսի վերնագիր, որն ավելի ճշգրիտ է ներկայացնում ադրբեջանական հասարակությանն ուղղված իմ գլխավոր ուղերձը։

Հարցազրույց «Թուրան» լրատվական գործակալությանը

– Ադրբեջանում կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից է, և նա շարունակելու է անել այն, ինչ անում էր Տեր-Պետրոսյանը:

– Պնդումը, որ Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմը` Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամներն են, ճիշտ չէ: Այսօր դրանք երկու անկախ քաղաքական ուժեր են, որոնք ավելի վաղ՝ 2008 թվականին, բարիկադի մի կողմում էին:

– Ինչպիսի՞ն է Փաշինյանի կառավարության ծրագիրը և ինչպե՞ս եք վերաբերվուն դրան:

– Ընտրությունները նոր են անցկացվել, ձևավորվել է նոր խորհրդարան և կառավարությունը դեռ պետք է ներկայացնի իր ծրագիրը: Համեմատել, քննադատել կամ աջակցել մենք կարող ենք միայն ծրագիրը տեսնելուց հետո: Իշխանության գալու պահից Փաշինյանի թիմը զբաղվում էր ոչ այնքան պետական կառավարման հարցերով, որքան քաղաքական պայքարով, քանի որ խորհրդարանը հիմնականում բաղկացած էր հին ռեժիմի ներկայացուցիչներից: Նման երկիշխանության պայմաններում երկիրը կառավարելու որևէ ծրագրի մասին խոսելն ավելորդ էր: Այժմ, խորհրդարանում մեծամասնություն դառնալուց հետո, Փաշինյանը ծրագիր առաջարկելու և գործելու հնարավորություն ստացավ: Այնուհետ կտրվեն գնահատականներ:

– Ո՞րն էր «թավշյա հեղափոխության» և Փաշինյանի թիմի հաջողության պատճառը:

– Աշխարհում ոչ մի ժողովուրդ կոռուպցիա, ազատության սահմանափակում չի սիրում: Բոլորն ուզում են ժողովրդավարություն, հավասար հնարավորություններ, ստեղծելու հնարավորություն: Դա հենց այն է, ինչը չկար Հայաստանում: Հենց դա էր բողոքների և «թավշյա հեղափոխության» գլխավոր պատճառը: Սկսած 1988 թվականից, մենք ավանդաբար սիրում ենք ցույցեր անել, և երբ մեզ որևէ բան դուր չի գալիս, մենք դա արտահայտում ենք, և այդ բողոքները միշտ խաղաղ են եղել, միակ բացառությունը` 2008 թվականի մարտի 1-ն է: Այդ ժամանակ, առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում, իշխանությունները ուժ կիրառեցին սեփական ժողովրդի դեմ: Եվ վերջերս տեղի ունեցած իշխանափոխությունը ապացուցեց, որ ժողովուրդը դա չէր ընդունել և փողոց դուրս եկել, երբ կրկին ուժ կիրառելու սպառնալիք հնչեց, ինչպես դա եղել է 2008 թվականի մարտին:

– Ո՞րն էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստանի նախկին ռազմական ղեկավարության քրեական հետապնդման պատճառը:

– Սա համարում եմ իմ երկրի ներքին հարցը, և չէի ցանկանա քննարկել այս թեման ադրբեջանական մամուլի հետ: Կարող եմ միայն ավելացնել. տեղի է ունենում առողջացման գործընթաց, որը պետք է ցույց տա, որ պետական գործիչներից և պաշտոնատար անձանցից ոչ մեկը չպետք է անցնի որոշակի սահմանագիծը:

– Որքանո՞վ են արդարացված այն պնդումները, որ կա հակամարտություն կամ հակասություններ Երևանի հայերի և ղարաբաղցիների միջև:

– Ոչ մի հակամարտություն չկա: Այդ թեման շահարկում են որոշ անձինք` դա իրենց քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Հայաստանում և Ղարաբաղում մարդիկ հասկանում են, որ դրանք անիմաստ և վնասակար խոսակցություններ են:

– Որքանո՞վ են այսօր արդիական Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերն, որոնք նա արտահայտել է 1997 թվականին իր հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում:

– Այնտեղ արտահայտված մտքերն արդիական են, բայց աշխարհը փոխվել է: Հայաստանի ռազմավարական շահերի այն ժամանակվա գիտակցումը ճիշտ էր, բայց հիմա իրավիճակը փոխվել է: Ուստի ճիշտ չէր լինի ասել, որ այն ամենն, ինչ ասված է այդ հոդվածում, կիրառելի է այսօր: Տեղի է ունեցել աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություն և ամենից առաջ, հարաբերությունների սրում Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ընդհուպ մինչև սառը պատերազմի վերսկսումը: 1997 թվականին Ադրբեջանը չուներ այն նավթային եկամուտները, որ ունի այսօր, և այդպիսի սպառազինություն:

– Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի համար իրավիճակը վատացել է:

– Իրավիճակը չի կարելի գնահատել միայն այդ գործոնով: Եվ իրավիճակը վատացել է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի համար:

– Կարո՞ղ եք հստակեցնել, ինչն է վատացել Ադրբեջանի համար:

– Ժամանակն անցնում է, իսկ ստատուս քվոն պահպանվում, և շատերն արդեն ստատուս քվոյի փոփոխությունը ընկալում են որպես խնդիր, որը հնարավոր չէ լուծել:

– Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ հոդվածում կար մի թևավոր խոսք. «Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու»: Արդյո՞ք Հայաստանը մտավախություն չունի, որ նոր պատերազմի դեպքում կկորցնի գրավված տարածքները: Ավելի լավ չէ՞ր լինի հիմա համաձայնության գալ և փոխարենն ինչ-որ բան ստանալ:

– Բայց Տեր-Պետրոսյանն նաեւ ասել է, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է նոր տարածքներ կորցնել, և թող չմտածի, որ հաղթելու է: Պետք է պատրաստ լինել զիջումների, փոխզիջումների: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց դրա ոչինչ հնարավոր չէ:

– Բայց մի՞թե դուք պատրաստ չէիք կարգավորմանը «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի հիման վրա, չէ՞ որ 1997 թվականին Տեր-Պետրոսյանի կառավարությունը ընդունեց փուլային կարգավորման տարբերակը: Հնարավո՞ր է արդյոք այսօր այդ ծրագրի կիրառումը:

– Մենք երբեք չենք ընդունել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը: 1997 թվականի փուլային տարբերակը «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի հետ ոչ մի կապ չունի, այն պարունակում էր Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման լուրջ առաջընթաց: Այդ փաստաթղթից, որը հրապարակվել է, հետևում է, որ պայմանավորվում են երեք կողմեր՝ Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը: Այդ նույն փաստաթղթում ասված է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի այդ երեք կողմերի միջև հետագա բանակցությունների ընթացքում: Դա նշանակում է, որ Ղարաբաղն ըստ էության ստանում է իրեն չգոհացնող ցանկացած տարբերակի նկատմամբ վետոյի իրավունքը: Ուստի 1997 թվականի տարբերակը իրականում նշանակում էր Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ: Այն ժամանակ այդ տարբերակին համաձայնվել էին Ադրբեջանը, Հայաստանը, բայց ոչ Լեռնային Ղարաբաղը:

– Կարելի՞ է դա համարել կարգավորման բաց թողնված հնարավորություն:

– Իհարկե:

– Ո՞րն է Ղարաբաղի կողմից այդ տարբերակից հրաժարվելու պատճառը:

– Նրանք իրենց դիրքորոշումն ունեն, որը պետք է հարգել և փորձել բանակցել նրանց հետ: Մենք չենք կարող խոսել իրենց փոխարեն, քանի որ ընկալում ենք այդ խնդիրը որպես ինքնորոշման հարց: Մենք երբեք չենք խոսել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին: Տեր-Պետրոսյանի բանաձևը այսպիսին էր. այն, ինչ բավարարում է Ադրբեջանին և Ղարաբաղին, բավարարում է նաև Հայաստանին: Ղարաբաղի հետ պայմանավորվելը Բաքվի խնդիրն էր: Վերցրեք Շոտլանդիան. որոշ ուժեր անկախություն են ուզում, և Լոնդոնը նրանց հետ բանակցություններ է վարում, փորձելով համոզել, կամ ինչ-որ բան է առաջարկում, և շոտլանդացիները որոշում են` մնալ, թե դուրս գալ Միացյալ Թագավորությունից:

Ցավոք, Բաքուն չգնաց երկխոսության ճանապարհով: Ադրբեջանից առանձնանալու քաղաքակիրթ ձևակերպված ցանկությանը Բաքուն պատասխանեց Սումգայիթյան ջարդերով, Գետաշենի գործողությամբ, «Օղակ» գործողությամբ, խաղաղ բնակիչների սպանություններով և ռազմական ագրեսիայով: Տեղի ունեցած պատերազմը բազմաթիվ ավերածություններ և զոհեր, տնտեսական կորուստներ բերեց և թունավորեց ամբողջ տարածաշրջանի մթնոլորտը:

– Հայաստանում տարբեր քաղաքական ուժերի հայտարարություններից այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ եթե Ադրբեջանը համաձայնվի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, միևնույն է, հայերը պատրաստ չեն ոչինչ զիջելու և համաձայն չեն խաղաղ կարգավորմանը:

– Իսկ ես հայտարարում եմ ձեզ. տվեք Ղարաբաղին անկախություն, և ես երաշխավորում եմ, որ հայերի մեծամասնությունը խաղաղ կարգավորմանը կողմ կլինեն:

– Պակասին համաձայն չե՞ք: Նույնիսկ ամենաբարձր կարգավիճակի՞ն:

– Մենք արդեն սակարկո՞ւմ ենք: Իմ հարցը, իհարկե, կատակ էր: Իսկ եթե լուրջ, նույնիսկ ամենաբարձր կարգավիճակը Ադրբեջանի կազմում անընդունելի է: Եթե առայժմ անկախություն չեք կարող առաջարկել, ապա առաջարկեք ղարաբաղցիներին այնպիսի քաղաքական գործընթաց, որի ցանկացած փուլում ղարաբաղցիները իրավունք կպահպանեն տնօրինել իրենց ճակատագիրը:

– Ինչո՞վ կարելի է բացատրել Հայաստանի ու Ղարաբաղի քաղաքական ուժերի բուռն արձագանքը Հայաստանում նախկին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի խոսքերին, որին զարմացրել էր, որ հայերը հրաժարվում են վերադարձնել Ղարաբաղի շրջակա տարածքները կարգավիճակի դիմաց:

– Հայաստանի պաշտոնական իշխանությունների կողմից նման կարծիք չի արտահայտվել: Ինչ վերաբերվում է նրանց, ովքեր կանգնած են մաքսիմալիզմի դիրքերում, ապա նման ազգայնականներ ամենուրեք կան, նաև Ադրբեջանում: Արդյո՞ք Ադրբեջանում չկան նման մարդիկ, որոնք Մեծ Ադրբեջանի քարտեզներ են գծում, որոնց վրա Հայաստանը տեղ չունի և որոնք ներառում են Իրանական Ադրբեջանը:

– Ի՞նչ պետք է աներ Բաքուն, որպեսզի ղարաբաղցիները հանեին անջատման հարցը:

– Ցանկացած կենտրոնական իշխանություն այն շրջանների համար, որոնք իրենն է համարում, պետք է ապահովի մի շարք կարևոր պայմաններ. անվտանգություն, ժողովրդավարության իրավունք, քաղաքացիական իրավունքներ: Եթե դա լիներ, և ղարաբաղցիները իմանային, որ իրենք կարող են հանգիստ ապրել և զարգանալ, իրենք ունեն բոլոր հնարավորությունները, ապա ինչո՞ւ պետք է անջատվեին:

Հիմա ղարաբաղցիները համարում են, որ իրենք Ադրբեջանում տեղ չունեն, որ իրենք կաքսորվեն կամ խտրականության կենթարկվեն: Միջազգային օրենքը նախատեսում է իրավունքների վերականգնման նպատակով անջատվելու իրավունքը: Անգլերեն դա հնչում է այսպես. remedial right to secede: Դա նշանակում է, որ ցանկացած ժողովուրդ ունի անջատման իրավունք, եթե տեղի է ունենում այդ ժողովրդի քաղաքացիական իրավունքների համակարգված խախտում, ոտնահարվում է անվտանգությունը, ազատությունը և ժողովրդավարությունը: Այն ամենից հետո, ինչ եղել է Ղարաբաղում` էթնիկ զտումներ, Ստեփանակերտի ռմբակոծություն, ռազմական ճանապարհով հակամարտություն լուծելու մշտական փորձերը, Ղարաբաղն իրեն Ադրբեջանի կազմում չի տեսնում:

Կարելի է լինել այն պետության մի մասը, որը հարգում է քո ազատության և անվտանգության իրավունքը: Արդյո՞ք կարող է հիմա Ադրբեջանը այդպիսի հնարավորություններ տալ:

Այն, ինչ ես ասում եմ, կարող է ընկալվել որպես միջամտություն ձեր ներքին գործերին, բայց ես այդ ասում եմ Ղարաբաղի համատեքստում. այդպիսի երաշխիքներ դուք չեք տալիս նույնիսկ սեփական քաղաքացիներին: Մենք տեսնում ենք, ինչպես են երաշխավորված Ադրբեջանի քաղաքացիների ազատություններն ու իրավունքները: Եթե դուք ի վիճակի չեք իրավունքներ ապահովել կամ տալ նույնիսկ ազգությամբ էթնիկ ադրբեջանցի ձեր քաղաքացիներին, ինչպե՞ս կարող եք ապահովել ղարաբաղի հայերի իրավունքները: Այդ ֆոնին ոչ ոք երբեք չի համաձայնվի Ադրբեջանի կազմում որևիցէ բարձր կարգավիճակի:

– Հենց հակամարտության սկզբում՝ 1988 թվականին, ընդունվել են Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման, ղարաբաղցիների և Բաքվի հայերի բոլոր իրավունքների ապահովման և երաշխավորման նպատակային, բազմամիլիոնանոց ծրագրեր, սակայն հայկական կողմը մերժեց այդ ամենը և գնաց Բաքվի հետ բաց հակամարտության: Հայերի համար ամենակարևորը Հայաստանի հետ վերամիավորումն էր՝ միացման գաղափարը, ոչ թե տնտեսությունն ու իրավունքները: Եվ հարցը այսպես էր դրված. պայքարել մինչև վերջ և գնալ ցանկացած զոհողությունների, անկախ ամեն ինչից:

– Այն 400 միլիոն ռուբլին, որ Գորբաչևը տվել էր ԼՂԻՄ սոցիալ-տնտեսական զարգացման համար, իրականում տվել էին Ադրբեջանին, ոչ թե Ղարաբաղի իշխանություններին: Ընդ որում, Բաքուն այդ միջոցներն օգտագործել է Ղարաբաղի ադրբեջանական բնակավայրերի զարգացման և ժողովրդագրական իրավիճակի փոփոխության համար:

– Բայց չէ՞ որ հայկական կողմը հրաժարվել էր Բաքվից միջոցներ ընդունել, քանի որ չէր ընդունում Ադրբեջանի իշխանություններին:

– Եթե ձեզ որևէ մեկը չի ընդունում, ձեր խնդիրը համոզելն է, վստահություն ձեռք բերելը: Եթե օգնություն չէին ընդունում, ուրեմն քիչ էիք խոստանում, բավականաչափ համոզիչ չէիք, անվստահելի:

– Ո՞րն էր այստեղ Հայաստանի էմիսարների դերը, որոնք խանգարում և արգելափակում էին նման շփումները, վախեցնում և սպառնում էին նրանց, ովքեր համաձայն էին երկխոսությանը:

– Ուլտրա-ազգայնականներ և ծայրահեղականներ ամենուրեք կան, Ադրբեջանում նույնպես, և նրանք միշտ խանգարելու են: Նման զգայուն խնդիրների լուծման ժամանակ պետք է քաղաքակիրթ երկխոսության գնալ, ոչ թե բռնություն կիրառել: Ես համոզված եմ, որ ապագայում, երբ հակամարտությունը կարգավորվի, մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հրաշալի հարաբերություններ կունենանք: Դրանք Հայաստանի ամենամոտ և բնական տնտեսական գործընկերներն են: Պետք է հրաժարվել գերիշխող լինելու գաղափարից և այլ ազգը կուլ տալու ցանկությունից:

– Այդ դեպքում ինչո՞ւ 90-ական թվականների կեսերին հայկական կողմը հրաժարվեց Հայաստանով նավթամուղ կառուցելու գաղափարից, որը կարող էր փոխադարձ վստահության և կարգավորման սկզբի հիմք դառնալ:

– Մենք չենք մերժել Հայաստանով նավթամուղ անցկացնելու առաջարկը, մենք մերժեցինք միայն նավթամուղը հակամարտության կարգավորման հետ կապելու գաղափարը, քանի որ հայկական կողմը չէր կարող կարգավորման խնդիրը նավթամուղից կախման մեջ դնել: Նույնիսկ եթե Տեր-Պետրոսյանը մնար իշխանության, այդ ծրագիրը չէր իրականացվի առանց կարգավորման: Նավթամուղի կառուցման հարցը սերտորեն կապված էր Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Սակայն քաղաքական երաշխիքները տնտեսական շահերից կարևոր են: Մենք չէինք կարող խաղաղության հարցը դնել ինչ-որ նավթամուղից կախման մեջ: Կարգավորման հարցը սակարկության հարց չէ:

– Հրաժարվելով Բաքու-Ջեյհան նավթամուղից, Հայաստանը կորցրեց իր տարածքով Բաքու-Էրզրում գազատարը, այնուհետև` Բաքու-Կարս երկաթուղին անցկացնելու հնարավորությունը: Այսպիսով, հայկական կողմը ոչ միայն մեծ տնտեսական շահ, այլև Ադրբեջանի վրա ազդեցության լծակներ կորցրեց: Նման դիրքորոշումը հանգեցրեց Ադրբեջանի տնտեսական և ռազմական ներուժի ամրապնդմանը և կարգավորման հարցում նրա դիրքորոշման խստացմանը: Հայերին չի՞ թվում, որ նրանք պարտվողի դերում են հայտնվել:

– Բայց այդ նույն հարցը կարելի է տալ Ադրբեջանին, որն այդ նույն պատճառով կորցրել է Հայաստանի վրա ազդեցության լծակները: Հիմա դեռ ուշ չե որոշ քայլեր ձեռնարկել. ճանապարհներ բացել, շփումներ և առևտուր հաստատել ղարաբաղցիների հետ: Այդ դեպքում Ադրբեջանը Ղարաբաղի և Հայաստանի վրա ազդելու որոշ լծակներ կստանար:

– Իսկ ինչպե՞ս են արտաքին մասնակիցները ազդում հակամարտության կարգավորման վրա:

– Հակամարտության կարգավորումը չի սահմանափակվում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև համաձայնություն ձեռք բերելով: Կարգավորումը պետք է նաև համապատասխանի գերտերությունների շահերին: Եվ այդ շահերը ազդում են կարգավորմանը հասնելու գործընթացի վրա: Այդ գործընթացը սկսվեց անմիջապես հակամարտության սկզբում. մի կողմից Արևմուտքն էր` ի դեմս ԵԱՀԽ (այժմ ԵԱՀԿ) միջնորդական նախաձեռնության, մյուս կողմից՝ Ռուսաստանը:

Նրանց միջև մրցակցություն կար: Ձևականորեն այդ հարցը հաջողվեց լուծել 1994 թվականին հայկական կողմի նախաձեռնությամբ, երբ Արևմուտքը և Ռոուսաստանը միավորեցին իրենց ուժերը տվյալ հարցում, ստեղծելով Մինսկի համանախագահությունը: 1997 թվականին այդ գործընթացին միացավ նաև Ֆրանսիան: Բայց որքանով է այսօր հաջողվում Մինսկի ԵԱՀԿ խմբին հավասարակշռել այդ շահերը, դժվար է ասել: Խոսքերով նրանք հանդես են գալիս մեկ դիրքից, բայց միևնույն ժամանակ կուլիսների ետևում այլ գործընթացներ են տեղի ունենում:

– Կարելի՞ է արդյոք 1992 թվականի մայիսի 7-ին Թեհրանում Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ձախողումը, երբ հաջորդ օրը հայերը գրավեցին Շուշին, արտաքին միջամտության դրսևորում համարել: Ճի՞շտ են արդյոք ղարաբաղյան ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի պնդումները, որ Երևանը դեմ էր Շուշիի գրավմանը, և ղարաբաղցիները այդ գործողությունը իրականացրեցին հակառակ Երևանի պահանջներին:

– Դա արտաքին միջամտության արդյունք չէր, և ես չեմ պատրաստվում բացել ձեր առաջ հայկական քաղաքականության գաղտնի ներքին մեխանիզմները: Կարող եմ միայն ասել, որ Տեր-Թադևոսյանի պնդումները ճիշտ չեն: Ամեն ինչ այլ կերպ էր: Դա հակամարտության տրամաբանությունն է. Շուշիի կողմից Ստեփանակերտի համար իրական սպառնալիք կար, անընդհատ ռմբակոծություն, զանգվածաբար մարդիկ էին զոհվում, պետք էր ապահովել նրանց անվտանգությունը:

– Ի՞նչ է սպասվում հայ-ադրբեջանական հարաբերություններում մոտ ապագայում:

– Ոչ մի լավ բան: Ես կարգավորման հարցում ռեալ առաջընթաց չեմ տեսնում: Գլխավոր խնդիրը վստահության պակասն է: Այդ իսկ պատճառով ցանկացած զիջում վտանգավոր է: Դրա համար, անհրաժեշտ են կտրուկ քայլեր. պետք է գնալ սահմանների բացմանը, ուղիղ շփմանը: Դա շատ կարևոր է վստահության հաստատման համար: Պետք է բանակցել: Ի՞նչն է խանգարում Իլհամ Ալիևին հանդիպել Բաքո Սահակյանի հետ: Չէ՞ որ դուք ղարաբաղցիներին համարում եք ձեր քաղաքացիները: Խոսեք նրանց հետ, ում համարում եք ձեր քաղաքացիները, նրանց հետ ուղիղ բանակցությունների մեջ մտեք: Թեկուզ այսօր համաձայնության չգաք կարգավիճակի, որևէ երաշխիքների վերաբերյալ: Գուցե արդեն այսօր ապագա կարգավիճակից ինչ-որ շատ կարևոր մի բան տալ, որպեսզի համոզեք Ղարաբաղի ժողովրդին, որ նրանք են իրենց ճակատագրի կերտողը: Ճիշտ է, Ադրբեջանը կարող է ասել. այսօր սա կուզեն, իսկ վաղը ավելին, բայց այլընտրանք չկա:

Հ.Գ. Շահին Հաջիեւը կարծում է, որ ես բավականաչափ չեմ ճշգրտել, թե ինչն է դեպի վատը փոխվել Ադրբեջանի համար 1997-ից ի վեր։ Օգտվելով այս հրապարակումից բացատրեմ։ Էականորեն մեծացել է հնարավոր նոր պատերազմի կործանարարության ծավալը, հետեւաբար, անհամեմատելիորեն ավելի դժվար են ստատուս քվոն ռազմական միջոցով փոխելու փորձերը։ Ճակատի երկու կողմում էլ կուտակված է չափազանց շատ մահաբեր զենք։ Ադրբեջանը ունի հնարավորություն մեզ հասցնելու մեծ վնաս, մարդկային կորուստներ եւ ավերածություններ։ Բան այն է, սակայն, որ նույնը ի վիճակի ենք անել նաեւ մենք։ Եւ ավերածությունների ծավալով 1991-1994 թվականների պատերազմը ուղղակի խաղ կթվա հնարավոր ապագա պատերազմի համեմատ։

Նման պատերազմում հաղթողը, եթե այդպիսին լինի, «հաղթանակի» դիմաց անտանելի գին կվճարի, իսկ նա, ով սկսի այդ պատերազմը, կդառնա պատմության մեջ ամենամեծ ռազմական հանցագործը հայերի եւ ադրբեջանցիների համար։


Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

09:19

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան Ոսկանյան

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան...

09:02

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01