ARM | RUS |

Մենք թախանձագին խնդրել ենք կառավարությանը, որպեսզի բացատրի, թե տնտեսական հեղափոխություն ասվածը որն է

14.02.19 | 11:56

Մեր զրուցակիցն է ՀՅԴ անդամ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը

ԱԺ-ում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրի տնտեսության զարգացման հեռանկար է համարում արտահանումը։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության ծրագիրը, և արդյոք արտահանումը այսօր կարող է զարգացման լուրջ հեռանկար դառնալ։

Այն, որ առաջանցիկ տեմպերով արտահանումը երկրի զարգացման կարևոր ուղղություններից է, դա միանշանակ է։ Սրան պետք է գումարել ներմուծման փոխարինման քաղաքականությունը, որը ցավոք ներկա կառավարությունում շատ հաճախ չեն ընդունում։ Երրորդ կարևոր ուղղությունը երկրի ներսում տեխնոլոգիական վերազինմանը համապատասխան նաև հավելյալ նոր աշխատատեղեր ստեղծելն է, որտեղ չի պահանջվում խոշորածավալ մասնագիտական գիտելիքներ, բայց աշխատանքային հմտությունների անհրաժեշտություն կա։ Այդպիսիք են տրիկոտաժի, լայն սպառման ապրանքների արտադրությունները։ Սա պետք է զուգահեռ իրականացվի։ Տեսեք, մի օրինակ բերեմ, որը այս կառավարության ծրագրի թույլ կողմն է։ Խոսում ենք բարձր տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի զարգացման, այդ ոլորտի մասնագետներ պատրաստելու մասին, ի վերջո, մենք այս ոլորտում ունենք 13-15 հազար հաշվառված ծրագրավորողներ ու մասնագետներ։ Լավագույն դեպքում, եթե մեր մաքսիմալ ջանքերը գործադրենք, սա կարող ենք տասնապատկել մեր տնտեսության շրջանակներում, բայց միևնույն է, 150 հազար թեկուզ բարձր վարձատրվող անձանց ներգրավումը մեր այն ամբիցիաների ֆոնին, որ մենք ունենք, որ մեր տնտեսության մեջ գործազրկությունը նվազի, որ մենք սոցիալական պաշտպանության համակարգ ունենանք, ցավոք, այս 150 հազարը հարց չի լուծի։ Այսօր արդեն գործազուրկների թիվը 230 հազարի է հասնում։ Դրան գումարած, եթե տեխնոլոգիական վերազինում տեղի ունենա, իսկ դա պետք է լինի, որ արտադրողականության աճ ունենանք, նոր գործազուրկների բանակ է առաջանալու։

Այս ամբողջական համալիրի մեջ պետք է դիտարկենք խնդիրները։ Այնպես որ, արտահանման քաղաքականությունը միանշանակ է, բայց նաև ներմուծման փոխարինման քաղաքականություն պետք է վարենք, և մի կարևոր պահ էլ կա։ Ես կարծում եմ, որ հանրային ծառայության սեկտորում ունենք առնվազն 3 ապրանքատեսակ, որոնց նկատմամբ պետք է կիրառենք տարազանված գնային քաղաքականություն՝ ջուրը, գազը, հոսանքը։ Մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա նվազագույն ծավալի օգտագործման դիմաց ցածր սակագին վճարելու հնարավորություն։ Մեր տնտեսության մրցունակ ճյուղերը պետք է ունենան ցածր սակագնով սպառելու հնարավորություն՝ ի հաշիվ հասարակության շրջանում ավելի շատ ծախսողների, ճոխության մեջ ապրողների, իսկ տնտեսության մեջ ոչ մրցունակ ճյուղերի հաշվին, կամ զվարճանքի այնպիսի օբյեկտների, որոնք մեր տնտեսության համար կենսական անհրաժեշտություն չեն։

Ծրագիրն ընդդիմադիրների կողմից ամենաշատը քննադատվեց թվային բազա չներկայացնելու համար։ Շատերն էլ նշում են, որ լավ է, որ թվեր չկան։

Նախ՝ արձանագրենք, որ շատ վատ է, որ թվեր չկան։

Ինչո՞վ է, ըստ Ձեզ, սա պայմանավորված։ Կարծում եք՝ սա պատասխանատվությունից խուսափելու քաղաքականությո՞ւն է։

Այո, մենք գնահատում ենք հենց այդպես։ Սա ավելի շատ պատասխանատվությունից խուսափելու և հաշվետու չլինելու մոտեցում է, բայց երբ ուղղությունների մասին ենք խոսում կամ խոսում ենք բովանդակության մասին, այստեղ էլ այլ հարցեր կան։ Օրինակ՝ ներդրումային քաղաքականության մասին։ Բազմիցս խոսել ենք այդ թեմայով. մի շարք օրենսդրական նախագծեր, որոնք պետք է ներդրումային միջավայր ստեղծելու վիճակը ապահովեին, առ այսօր ԱԺ-ում չեն քննարկվել։ Դրանք են՝ պետություն-մասնավոր համագործակցության մասին օրենքի նախագիծը, օտարերկրյա ներդրողների պաշտպանության մասին օրենքը, ներդրումների ապահովագրության մասին հայեցակարգային լուծումները, սուվերեն ներդրումային ֆոնդի մասին մոտեցումները։

Միայն այս քայլերից հետո՞ կարող ենք ակնկալել ներդրումների հոսք Հայաստան։

Այո, այդ ժամանակ միայն կարող ենք ակնկալել պաշտպանված և վստահություն ունեցող ներդրողների մուտք Հայաստան։

Երբ նախարար էիք, մեզ հետ զրույցում նշում էիք, որ ներդրողների շրջանում բավական մեծ հետաքրքրություն կա։

Հիմա էլ եմ պնդում, որ շատ մեծ ցանկություն հայտնողներ եղել են, կան ու դեռ կլինեն։ Խնդիրը հետևյալն է. ցանկացած ներդրման որոշման համար այս բոլոր բաղադրիչները չափազանց կարևոր են։ Միայն քաղաքական կամքի հայտարարության սկզբունքով առաջնորդվելը քիչ է, որպեսզի այդ ներդրումները գան։ Ամենաշատ ուրախացողներից մեկը ես եմ լինելու, որ մեր երկրում ծավալուն ներդրումներ լինեն և որքան աշխարհագրական առումով տարածված լինեն, այնքան լավ, բայց որպեսզի այս ամենը ունենանք, միայն բաժակաճառեր չպետք է լինեն, կոնկրետ գործողություններ պետք է արվեն։ Հիմա խոսում ենք դատական համակարգի բարեփոխումների մասին, բայց առ այսօր դատական համակարգի վրա միայն մուննաթի, միայն ճնշման, միայն հայտարարությունների մակարդակով ենք մենք տեսնում։ Այսօր մեր երկրում երբ ասում ենք անկախ դատական համակարգ չկա կամ բոլոր դատավորներին ներկայացնում ենք մեղադրանքներ, ինչպես որ կառավարության ծրագրում է ներկայացված, ես սա համարում եմ նույնպես ներդրումային միջավայրին վնասող գործողություն։

Պարոն Մինասյան, Հարկային նոր օրենսգիրքը հրապարակվել է, և տնտեսագետները նշում են, որ այն շատ հարցեր է առաջացնում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում։

Ի տարբերություն շատերի՝ ինքս ներգրավված եմ եղել հարկային բարեփոխումների մեջ, երբ կառավարության անդամ էի։ Ավելին՝ մեր նախարարությունը պատասխանատու անձանցով հանդերձ ոչ միայն ճակատային գրոհի էր դուրս եկել ֆինանսական սեկտորը ներկայացնող մեր մյուս գործընկերների հետ, այլ նաև սկզբունքային փոփոխություններ էինք պահանջում փոքր և միջին բիզնեսի համար, ընդ որում՝ այդ 24 միլիոնը հենց նաև մեր պահանջով է, որ հաջողացրել ենք իրացնել։ Ավելին՝ 115 միլիոն շրջանառության հարկի շեմը պահելը, որը հունվարի մեկից իջել է, պետք է բարձրացվի 115 և ավելի, առանձին դեպքերում նույնիսկ հարկային վարչարարությունը հեշտացնելու տեսակետից խոշոր խանութների համար առաջարկում էինք մեկ դրույք կիրառել և այդ դրույքով թողնել հանգիստ այդ խանութներին և այդ դրույքի պայմաններում, վստահաբար, խանութը կնախընտրեր կամ պահել պրոֆեսիոնալ հաշվապահների և նորմալ հաշվապահություն վարել, կամ վճարել այդ գումարը, որը բազմապատիկ անգամ մեծ էր, քան այսօրվա մուտքերն են։

Երկրորդ՝ եկամտային հարկի քաղաքականության մեջ մեր մոտեցումը շատ կտրուկ է եղել. նախ այն սխալը, որ տեղի է ունեցել 2013-ին, սոցիալական պարտադիր վճարները եկամտահարկին միացնելու մոտեցումով, հիշում եք, որ այս ամենը տեղի ունեցավ պարտադիր կուտակայինը ներդնելու շրջանակներում, պետք է վերացվի։ Եկամտային հարկի այսօրվա գործող սանդղակը իրականում պրոգրեսիվի ծաղրն է։ Մենք միանշանակ պետք է ունենանք պրոգրեսիվ համակարգ, բայց այն պետք է լինի տրամաբանության մեջ, մենք պետք է եկամտահարկը իջեցնենք ամբողջ ծավալով, որպեսզի կարողանանք խրախուսել մարդկանց մուտքը աշխատաշուկա և իրենց օրինական եկամուտների ցուցադրումը լինի հիմնարար նպատակ։ Նույնը վերաբերում է նաև շահութահարկին։ Այս և բազմաթիվ այլ փոփոխությունների մասով մենք շարունակում ենք պնդել մեր տեսակետը: Ի դեպ, նաև նվազագույն սպառողական զամբյուղի կամ կենսապահովման նվազագույն զամբյուղի չհարկման առաջարկն ենք ունեցել: Հայտնի հոկտեմբերի 2-ին հենց այս թեման էր քննարկվում վարչապետի մասնակցությամբ, երբ հայտնի իրադարձությունների պատճառով մենք դադարեցրեցինք մեր գործունեությունը Կառավարությունում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական հեղափոխություն ենք արել, նույն գործիքակազմով պետք է անենք տնտեսական հեղափոխություն: Ձեր կարծիքով, որքանո՞վ կարող ենք կառավարության ծրագիրը հեղափոխական համարել:

Մենք մեր տեսակետում թախանձագին խնդրել ենք կառավարությանը, որպեսզի բացատրի, թե տնտեսական հեղափոխություն ասվածը որն է: Որոնք են այն դրույթները, որոնք տնտեսական հեղափոխության բնութագրիչներն են: Դա հաստատապես այն չէ, ինչի մասին խոսվում է՝ քաղաքացիների ակտիվություն տնտեսական գործունեության մեջ կամ հարկերը վճարելու անվերապահ իրացում կամ ՀԴՄ-ների անվերապահ ներդրում: Սրանք բոլորը կարևոր ու էական են, բայց ինձ որպես տնտեսագետի աշխարհում հայտնի է 4 տնտեսական հեղափոխություն: Ընդ որում 4-րդին նոր ենք ականատես լինում, և դա արհեստական ինտելեկտն է: Այլ հեղափոխության բնութագրումներ ես չունեմ: Եթե կան այդպիսիք, ես մեծ ուրախությամբ կսովորեմ, թե որոնք են դրանք: Բայց որպեսզի մենք այս անցած ճանապարհը նորից զրոյից չկրկնենք, մենք այսօր ունենք հնարավորություններ և դրանք պետք է մաքսիմալ օգտագործենք: Անունը չդնենք հեղափոխություն, անունը դնենք արդյունավետ տնտեսական համակարգ, անունը դնենք շուկայական սոցիալական տնտեսական համակարգ: Կառուցելու ճանապարհով գնանք, ոչ թե նեոլիբերալ մոտեցումներով փոքր կառավարության գաղափարախոսությամբ, պետական ծախսումները նվազեցնելու միջոցով նաև տնտեսությունը ոչնչացնելու ընթացքով գնալու միջոցով փորձենք հեղափոխություն իրականացնել: Այդպես չի լինի:

Ի դեպ, երբ խոսվում է, որ սոված կամ աղքատ մարդը հեղափոխություն պետք է անի իր ուղեղում, մեզ հայտնի են այդպիսի հեղափոխություններ: Բոլշևիկյան հեղափոխությունն էր այդպիսին, բայց դա հաստատ աշխատատեղ ու բարիք ստեղծելը չէր, պարզապես իշխանության վրա հարձակումն էր: Մեր կառավարությունը վստահաբար չի ուզում այսպիսի հեղափոխություն, ուզում է իսկապես արժեք ու բարիք ստեղծող համակարգ ունենալ: Ես շատ կուզենամ, որ մեր երկրի կառավարությունը հաջողի: Քանի որ, ցավոք, այս պահի դրությամբ գոնե ես չեմ տեսնում ողջախոհ էնպիսի քննարկում, որ իմ նշած կառուցվածքի շուրջ է ընթանում, ես սկսում եմ հոռետեսորեն մտածել: Ի դեպ, ես լսեցի նաև փոխվարչապետի խոսքը, և այլ նախարարներ էլ էին դրա մասին խոսում, որ սա կառավարության ծրագիր է: Եղբայր, մենք պետք է վերադառնանք այն ակունքին, որ սահմանադրական փոփոխություններով էլ դա ամրագրվեց, որ խորհրդարանական կառավարման ժամանակ կառավարությունը խորհրդարանի ծնունդն է, ոչ թե հակառակը: Հասկանում ենք, որ ժողովրդական շարժման պայմաններում ունենք ընդգծված առաջնորդ, բայց դա իրավունք չի վերապահում ինստիտուցիոնալ համակարգում կառավարությանը դարձնել ավելի վեր, իշխանության թևերի միջև գերակշիռ ազդեցություն ունեցող և ճնշում մյուսների վրա: Նա պետք է ընդունի այս հաշվետվողականությունը, պետք է երկխոսության մեջ մտնի խորհրդարանի հետ, արտախորհրդարանական ուժերի ու քաղհասարակության հետ: Դա պետք է անի, եթե ուզում է, որ զարգացում ունենանք, ոչ թե հերթական վիճակում հայտնվենք ու հարվածներ ստանանք թե ներսից, թե դրսից:


Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01