Բոլորս էլ հաշվել գիտենք. պարզ է, որ 88 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները քվեարկելու են կառավարության ծրագրի օգտին, և ծրագիրն անցնելու է, այստեղ շատ լուրջ, ցնցող նորություն չկա: ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Ասում են՝ եթե ընդդիմությունը քննադատական ինչ-որ դրույթ ունի, թող ինքն իրականացնի, երբ կլինի իշխանության: Հասկանալի է, որ 70 տոկոս իշխանություն ունեցող քաղաքական ուժն ի վիճակի է ցանկացած նախագիծ անցկացնելու նույնիսկ առանց քննարկման, բայց բազմաթիվ քաղաքացիներ սպասում են ընդդիմության խոսքին»,- ասաց Բագրատյանը:
Բագրատյանը նշեց, որ ընդդիմությունը պետք է ճանապարհ ցույց տա, իշխանությունը կարող է այն ընդունել կամ չընդունել, բայց քննարկումն անհրաժեշտ է: «Կխնդրեմ, որ մենք իրար նկատմամբ հարգանքի և գործընկերային վերաբերմունք ունենանք, և որևէ մեկը չփորձի շահարկել վարչապետի բարձր վարկանիշը, այդտեղ բոլորս դեր ենք ունեցել: Ժողովուրդն է նպաստել, որ վարչապետը բարձր վարկանիշ ունի, և շատ ենք ցանկանում, որ այդ վարկանիշը բարձրանա: Տնտեսության զարգացումը կբերի այդ վարկանիշի բարձրացմանը, մենք բոլորս նախանձախնդիր ենք, որ դա այսպես լինի, բայց իրավունք չունենք չնշել մեզ համար տեսանելի բոլոր ուղղությունները, պարո՛ն վարչապետ: Կխնդրեմ՝ մենք իրար հետ փոխըմբռնման մեթոդով գնանք, ոչ թե առճակատման, որովհետև լուծումներն այդտեղ չեն»,- շեշտեց Բագրատյանը:
Դիմելով վարչապետին՝ Բագրատյանը նշեց, որ ցանկանում է, որ Փաշինյանը բոլոր գործընկերների քննադատություններն ընդունի որպես մտահոգ քաղաքացիների ցանկություն օգնել կառավարությանը, այլ ոչ թե խանգարել:
«Դուք ունեք բարձր վարկանիշ, մենք որևէ ցանկություն չունենք չնպաստելու այդ վարկանիշի առավել բարձրացմանը: Դուք խիզախ մարդ եք, ես դա Ձեզ ասել եմ դեռ 20 տարի առաջ, այդ արիությունը ճանապարհ և հաղթանակ ապահովելու լավագույն ստիմուլն է, բայց մենք ցանկություն ունենք, որ այս աշխատանքը լինի համազգային աշխատանք, ինչի համար պետք է լինեն քննադատությունները: Այդ քննադատությունները մենք պետք է ավելի առողջ ընդունենք, քան ցավալի: Դժվար է դա, բայց չքննադատել չի կարելի, մենք միայն բանավեճերի միջոցով կարող ենք երկիրը հանել նոր տնտեսական զարգացման էտապ»,-եզրափակեց նա:
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55