«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, Կառավարության ծրագրի քննարկմանը դիմելով իշխանության ներկայացուցիչներին, նշեց, որ արհամարհական տոնայնություն է նկատում ընդդիմադիր պատգամավորների բարձրացրած հարցերի, արդարացի մտահոգությունների հետ կապված:
«Ուզում եմ հստակորեն ֆիքսել մեկ բան՝ իշխանության, կառավարության մշակած ծրագրի ձախողումը չի կարող ոչ մի կերպ լինել ընդդիմության ցնծության գրավականը, և այդ ձախողումը կլինի բոլորիս և ամբողջ պետության ձախողումը»,-ասաց նա:
Ծրագրային ներկայացումը, հնչեցված հարցերը և դրանցից բխող պատասխաններն, ըստ նրա, իր համար գոնե մտահոգության տեղիք են տվել, որ չի ստացել ճանապարհային քարտեզի պատկեր, որպեսզի հասկանար, թե ինչպես են իրականացվելու ծրագրում ներկայացված բոլոր դրույթները:
«Այստեղ միայն «ինչ» հարցի պատասխանը կա, իսկ «ինչպես» և «երբ» հարցերի պատասխանները չկան»,- ասաց նա:
ԼՀԿ պատգամավորը նշեց, որ այնպիսի առանցքային հարցեր են դուրս մնացել կառավարության ծրագրից, որոնք պարտադիր էին, որպեսզի բոլորը գտնեին իրենց՝ չզգալով անտեսված ու արհամարհված:
«Չտեսա այն գործիքակազմը, որով իրականացվելու է խոստացված տնտեսական հեղափոխություն ասվածը, և սա հիմնավոր փաստարկ է, որ այն օղակները, որոնք ձևակերպել են այս կարճաժամկետ ծրագիրը, ուղղակի չեն տիրապետում, թե ինչպես պետք է իրականացնել հռչակված տնտեսական հեղափոխությունը»,- ասաց նա:
Աննա Կոստանյանը նշեց, որ կինոինդուստրիան դուրս է մնացել, և այդ ոլորտի մարդիկ, ըստ նրա, կլքեն երկիրը, նույնը վերաբերում է ռադիոոլորտին:
ԼՀԿ պատգամավորը վերջում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի հնչեցրած արտահայտությանը, որ ԼՀԿ-ն «սգո սերվիս» դեմքով քննադատում է: «Լիահույս եմ, որ իրոք այդպես չեք կարծում, քանի որ ընդդիմության հասցեին հնչեցված տարատեսակ մեղադրանքներն ուղղակի չէին կարող անտարբեր թողնել որևիցե մեկին, այստեղ գտնվող որևէ անձ չի կարող կառավարության ծրագրի տապալումից ցնծության մեջ ընկնել»,- ասաց նա:
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02