ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը ելույթով հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, ում ելույթը կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության բաժնի մասին էր:
«Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են լակոտ, ձեզնից և ոչ մեկ նրան չի պաշտպանում, համարձակություն չի ունենում նրան զորավիգ լինել, երեկ էլ արդեն պաշտպանության նախարարին էին հաթաթա տալիս: Մինչև ե՞րբ: Պետականության համար կենսական այս ինստիտուտները չենք կարողանում պաշտպանել»,- ասաց պատգամավորը:
Անցնելով կառավարության ծրագրին՝ Բաբաջանյանը նշեց, որ այդ փաստաթուղթը ապառազմականանան, ապահայեցակարգային փաստաթուղթ է, չի պարունակում որևէ ստրատեգիական հենք: Նրա խոսքով՝ ծրագրի մի հատվածից չի բխեցվում մյուսը, ծրագիրը չի ներկայացնում այն առաքելությունը, որ պետք է ստանձնի ՀՀ-ն կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում: «Կցանկանայի այս ծրագրում տեսնել՝ հետհեղափոխական Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության անվտանգության ո՞ր մասն է ապահովելու և ինչպես: Բայց տեսա, որ մենք առաջիկա 5 տարում լինելու ենք ոչ թե համաշխարհային քաղաքակրթության ու անվտանգության մատակարար, այլ, ընդամենը, սովորական սպառող»,-ասաց նա և հավելեց, որ սովորական սպառողները սեփական օրակարգ չեն ունենում, առավել ևս՝ չեն թելադրում, սպառողներն ածանցվում են այլոց օրակարգերին:
Բաբաջանյանի կարծիքով՝ կառավարության այս ծրագրով Հայաստանը նախորդ 20 տարիների նման շարունակելու է վարել ինքնամեկուսացվող, միավեկտոր քաղաքականություն: «Հայաստանի նոր իշխանությունը ոչինչ չի ձեռնարկելու ռազմավարական նոր գործընկերներ գտնելու, նոր դաշնակցային հարաբերություններ հաստատելու և երկրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, դրանով հավասարակշռելու ուղղությամբ:
Ծրագրով մենք մեր արտաքին քաղաքականությունը շարունակելու ենք վարել ոչ թե Հայաստանի, հայության շահից ելնելով, այլ երրորդ երկրի անփոխարինելիության սկզբունքով և նրա առջև ինչ-ինչ պարտավորություններից ելնելով: Այս տեսքով, Ռուսաստանն, օրինակ՝ դե ֆակտո հանդես է գալիս որպես մեր արտաքին քաղաքականության խոչընդոտ ու աշխարհի հետ հարաբերվելու չարաբաստիկ պրիզմա, որը նախորդ իշխանության արատավոր արտաքին քաղաքականության արտահայտությունն է: Մինչդեռ հնարավոր է և պետք է ոչ միայն պահպանել, այլ նաև խորացնել հարաբերությունները, բայց մեկ պարտադիր պայմանով՝ այն պետք է հիմնված լինի Հայաստանի արժանապատվության ու ինքնիշխանության անվերապահ հարգանքի վրա»,-ասաց նա:
Նա հարցրեց՝ եթե այս ծրագիրը գրվեր ապրիլյան պատերազմի օրերին և նույն այս բովանդակությունը ունենա՞ր: «Ո՞վ է ասում, որ ապրիլյան պատերազմն ավարտվել է: Ձեզանից շատերի հետ մենք ապրիլյան օրերին երդվում էինք, որ այսպես այլևս չենք կարող շարունակել, բա սա ի՞նչ «արխայնություն» է: Արտաքին քաղաքականությունը համարվում է հաջողված, եթե առաջնագծում զինվորին գործելու հերթ չի հասնում: Բայց այս ծրագրով մեր անվտանգության ապահովումն ամբողջությամբ դրված է զինված ուժերի, նրա մարտունակության վրա: Այս ծրագրով զինվորին ուղերձ չենք հղում, որ իր հետ անվտանգության ապահովմամբ զբաղվելու է դիվանագետը, քաղաքական գործիչը: Մենք ուղերձ ենք հղում զինվորին առ այն, որ մեր անվտանգությունը կախված է նրա փամփուշտների քանակից: Երկրի անվտանգության երաշխավորը պետությունն է, բայց մենք այս ծրագրով ամրագրում ենք, որ մեր անվտանգության ապահովողը բանակն է: Սա ձախողման տանող մոտեցում է, նույնիսկ այն դեպքում, եթե մենք հաղթենք պատերազմում»,- շեշտեց նա:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55