Այս երեք օրերի քննարկումների ընթացքում ես և իմ գործընկերները ներկայացրեցինք, թե ինչպես ենք տեսնում հանրային բարձր լեգիտիմություն ունեցող իշխանության ներկայացրած տնտեսական հեղափոխության ծրագիրը, այն պետք է լիներ հեղափոխական. այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունենալիս ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մեծամասնության պատգամավորների ելույթներում ամեն երրորդ բառը Փաշինյանի իշխանության բարձր լեգիտիմություն բառն էր, ես ինձ թույլ տամ մի քիչ խմբագրել և ասել՝ Փաշինյանի անձի բարձր լեգիտիմությունը, և այդ լեգիտիմությունը հաշվի առնելով է, որ ասում ենք՝ այն ինչ ներկայացրել եք որպես կառավարության ծրագիր, վախվորած է ու զգուշավոր: Այնքան զգուշավոր, որ եթե 5 հազար անգամ կրկնենք՝ ունենք բարձր լեգիտիմություն, դա չի լուծելու տնտեսական սոցիալական խնդիրների այն բեռը, որը լուծելու համար ժողովուրդը ձեզ տվեց այդքան բարձ քվե: Սակայն անգամ դուք, պարո՛ն վարչապետ, վստահության այդքան բարձր ռեսուրսով չեք կարողանալու տևական ժամանակ ձեր ուսերին տանել չլուծված խնդիրների այն բեռը, որի լուծմանը ՀՀ հպարտ քաղաքացին սպասում է արդեն մի քանի ամիս, այդ համբերությունը վստահեցնում եմ, հավերժ չի լինելու»,- ասաց Զոհրաբյանը և հավելեց, որ կա քաղաքական հստակ օրինաչափություն, որ ամենամեծ վստահությունն անգամ մաշվելու հնարավորություն ունի՝ անկախ վստահության գերդոզայից:
Նա նշեց, որ իսկապես տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ էր: «Բոլորը վստահ էին, որ նախկինները երկար ժամանակ մնալու են ժողովրդի «բկին չոքած», բայց տեղի ունեցավ անսպասելին»,- ասաց նա:
Զոհրաբյանը հիշեցրեց, որ նախօրեին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ եթե որևէ լուրջ տնտեսագետ կապացուցի, որ կառավարության ծրագիրը լուծելու է տնտեսության հեղափոխական գերխնդիրը, ԲՀԿ-ն դա կընդունի: «Բայց գնահատականներն այլ են: Ես վախենում եմ, որ հանրությունը կամաց-կամաց կսկսի կորցնել հավատն իր ապագայի հանդեպ, որին հավատացել է ապրիլ-մայիս ամիսներին: Մենք ձեր համախոհներն ենք, ԲՀԿ-ի նպատակը տնտեսական հեղափոխությանը նպաստելն է, դրա համար կոնկրետ առաջարկներ ենք ներկայացրել: Բնականաբար, այդ առաջարկների արձագանքից կախված կլինի ԲՀԿ քվեարկությունը: Եթե մեր առաջարկները մնան անարձագանք, դեմ ենք քվեարկելու կառավարության ծրագրին: Անկախ մեր քվեարկությունից, պարոն վարչապետ, մնալու ենք ձեր համախոհը, անելու ենք առավելագույնը, որ քաղաքական հեղափոխության արժեքները կապիտալիզվացվեն տնտեսական հեղափոխության: Կստացվի, թե ոչ, ժամանակը ցույց կտա»,-եզրափակեց նա:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55