ՀՀ ազգային ժողովի մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունն անվերապահորեն աջակցում է կառավարությանը և նրանց ներկայացրած ծրագրին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա նշեց, որ ինքն արդեն խմբակցության պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ է ստացել, որոնք պետք է ներկայացնի կառավարությանը։
«Կառավարությունը քննարկելու է ոչ թե իր ծրագրի, այլ գործողությունների պլանի շրջանակում: Կառավարության ծրագիրը մանրամասն քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության տարբեր մասնագիտական տիրույթներում: Եվ այդ ընթացքում վերհանվել են տարբեր կողմերը` այդ թվում այն, ինչը տեղ չի գտել կառավարության ծրագրում: Այդ մասով «Իմ քայլը» խմբակցությունը տեսել է իր անելիքը, թե մենք որպես օրենսդիր ինչ պետք է անենք և ինչպես պետք է լրացնենք դա: Եվ այդ առումով մեր անելիքը բավականին շատ է: Առաջարկներն այն մասին են, թե մենք ինչ ավել բան կարող ենք անել»,-նշեց նա։
Մակունցի գնահատմամբ՝ կառավարության ծրագրի նախագիծը բավականին լայն ու ճկուն է, որտեղ ներկայացված են ընդհանուր տեսլական ու մոտեցումներ:
«Եվ եթե մենք գտնում ենք, որ ճանապարհային քարտեզ ձևավորելիս ավել գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն կա, ապա մենք ներկայացնելու ենք առաջարկ»,-ասաց Լիլիթ Մակունցը։
Հարցին՝ անվերապահորեն աջակցելը տեղավորվո՞ւմ է այն տրամաբանության մեջ, որ եթե անգամ կառավարության ծրագրում մեկ տող գրված լիներ՝ ամեն ինչ շատ լավ է լինելու, միևնույն է, կողմ կլինեիք, Մակունցը պատասխանեց, թե անվերապահ աջակցությունը բխում է հեղափոխության 2-րդ փուլի տրամաբանությունից։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է վերաբերում իր գործընկերների, օրինակ՝ Քրիստինե Պողոսյանի, նման հայտարարություններին, Լիլիթ Մակունցը նշեց, թե չի ցանկանում մեկնաբանել առանձին պատգամավորների խոսքը։
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր ունի իր տեսակետը և այն հայտնելու իրավունքը: Առանձին պատգամավորների տեսակետները չեմ մեկնաբանում։ Դա խմբակցության տեսակետը չէ»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը։
Դիտարկմանը՝ այնպիսի տպավորություն է, որ Կառավարության ծրագիրը կատարյալ է, քանի որ ընդդիմության առաջարկները, որոնք նաև կետ առ կետ ներկայացվել են կառավարությանը, չենք ընդունում, իսկ ձեր խմբակցության անդամներն իրենց պարտքն են համարում ամեն ընդդիմադիր ելույթից հետո պաշտպանել վարչապետին, Լիլիթ Մակունցն արձագանքեց, թե իրենք նման մոտեցում չունեն, որ կատարյալ է։
«Վարչապետը հայտարարեց, որ պատրաստ են քննարկել ընդդիմության առաջարկները, բայց ոչ միայն ընդդիմության, այլ բոլոր խմբակցությունների առաջարկները։ Ինչ վերաբերում է հարցի 2-րդ հատվածին, ասեմ, որ խորհրդարանում տեղի է ունենում նորմալ քննարկումներ, որտեղ մի պատգամավոր կամ խմբակցություն ներկայացնում է տեսակետ ու ստանում արձագանք։ Մենք բաց ենք թե՛ քննարկումներին, թե՛ համատեղ աշխատանքի առումով»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02