Այս իշխանություններն ունակ չեն հանդուրժել անգամ այն մեղմ քննադատությունը, որ հնչեց իրենց հասցեին Ազգային ժողովի դահլիճում, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Քանի օր է հետևում էի Կառավարության ծրագրի քննարկումներին Ազգային Ժողովում: Ծրագրի մասին շատ եմ արտահայտվել:
Այդ քննարկումներին վարչապետի եզրափակիչ ելույթին ուզում եմ առանձին անդրադառնալ:
Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը շարունակում է կառուցել՝ կախվելով Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից:
Այո, երբեք չփորձեք մեզ համեմատել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ: Դա վիրավորանք է մեզ համար:
Էլի դատարկ մեղադրանքներ, որոնց մասին այս 10 ամսվա ընթացքում, գործի դնելով ողջ ռեպրեսիվ պետական ապարատը, այդպես էլ որևէ փաստական ապացույց չկա:
Նույն Եվրոպական Միության հետ համաձայնագրի իրականացման լճացած վիճակը, առ այսօր ոչ միայն կոնկերտ գործողությունների, այլ անգամ ճանապարհային քարտեզի բացակայությունը Փաշինյանի խոսքերի և գործերի միջև առկա, Մեծ Կանյոնի չափ խորը անդունդի մասին վկայությունն է:
Ցավում եմ իմ երկրի Ազգային Ժողովի հեղինակության համար, որտեղ կառավարոթյան ղեկավարը թույլ է տալիս իրեն նման տոնով և ոճով խոսել պատգամավորների հետ և ընդդիմախոսների մասին:
Այս իշխանությունները ունակ չեն հանդուրժել անգամ այն մեղմ քննադատությունը, որ հնչեց իրենց հասցեին Ազգային Ժողովի դահլիճում:
Ի մի բերելով այս քննարկումները և կառավարության ծրագրի քվեարկությունը՝ փաստենք, որ մոտակա տարիներին Հայաստանում շարունակելու է լավանալ միայն Նիկոլ Փաշինյանի շրջապատի կյանքը, իսկ ժողովրդին մնում է ապավինել «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքին:
Հ.Գ. Եվ վերջում մի վատ լուր Նիկոլ Փաշինյանի համար՝ Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու: Հանգիստ նստեք տեղներդ», - գրել է Աշոտյանը։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55