1. Հուլիսի 17-ի վաղ առավոտից Երեւանում ծավալվողիրադարձությունները ուղեկցվում են մարդու հիմնարարիրավունքների լուրջ խախտումներով:Ոստիկանության ՊՊԾ գնդիվրա զինված հարձակման հետեւանքով սպանվեց Ոստիկանությանծառայող եւ եղան վիրավորներ:
2. Զինված հարձակմանը հաջորդեց ատելության խոսքի եւբռնության քարոզչության աննախադեպ բռնկում:
3. Տեղի ունեցան ինչպես խաղաղ, այնպես էլ բռնությամբուղեկցվող հավաքներ, որոնց ընթացքում Ոստիկանության կողմիցթույլ տրվեցին խաղաղ հավաքներիազատության եւ անձնականազատության իրավունքների խախտումներ, եղան նաեւհրապարակումներ խոշտանգման եւ վատ վերաբերմունքիվերաբերյալ:
4. Ատելության խոսքի եւ բռնության քարոզչության, ինչպես նաեւ Ոստիկանության թույլ տված խախտումների հետեւանքովհասարակությունում ստեղծվեցլարվածության մթնոլորտ: Դա իր հերթին նպաստեց հավաքների ընթացքում բռնությանդեպքերի ավելացմանը եւ մյուս կողմից՝ Ոստիկանության կողմից թույլ տրվողնոր խախտումների:
5. Լարվածության շիկացմանն ավելի նպաստեց Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամների կողմիցվերջին օրերին մարդուիրավունքների տեսնակյունից վտանգավոր վարքագծի դրսեւորումը (մեքենաների հրկիզումը, ուղիղեթերում բռնության ակնհայտ կոչերը, հրազենի ցուցադրումը,անկանոն կրակոցները եւ այլն): Նշվածն անմիջական սպառնալիքէ ստեղծում ՊՊԾ գնդին հարակից տարածքի բնակիչների, հատկապես խոցելի խմբերի`երեխաների, տարեցների իրավունքներիհամար: Այս մասին են վկայում նաեւ հենց բնակիչների հրապարակային մտահոգությունները:
6. Ցավոք, հուլիսի 27-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով եղան վիրավորներ ինչպես ՊՊԾ գնդում գտնվող խմբի,այնպես էլ իրավապահմարմինների կողմից:
7. Նույն օրը տեղեկություն տարածվեց այն մասին, որ զինված խմբի անդամներին բժշկական օգնություն ցույց տալու համարՊՊԾ գնդի տարածք մուտք գործածբժշկական անձնակազմը խմբի կողմից պահվել է՝ որպես պատանդ: Այս փաստը հատկապեսանթույլատրելի է՝ հաշվի առնելով բժիշկների մարդասիրական բարձրառաքելությունը: Մտահոգիչ է նաեւ այն, որ խմբիանդամների կողմից, ըստ հրապարակված տվյալների, խոչընդոտվում է պատշաճ բուժօգնության ցուցաբերումըխմբի վիրավորանդամներին:
8. Նույն օրը տեղեկություններ տարածվեցին նաեւ այն մասին, որ խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում ենիրենց կամքին հակառակ եւհնարավորություն չունեն առանց իրենց կյանքը վտանգելու լքել գնդի տարածքը:
9. Այս ամենը հանգեցրեց հասարակությունում անհանդուրժողականության շարունակական խորացմանը: Խիստ մտահոգիչ էայն, որ հասարակությանառանձին խմբերի կողմից հրապարակայնորեն ակնհայտ խրախուսվում են ատելությունն ու բռնությանկոչերը եւ նույնիսկ իրավունքից դուրս գործելը: Ակնհայտորենանտեսվում է հասարակության այն հատվածի մասնավոր եւընտանեկան կյանքը, ում դեմ ուղղված է ատելությունը: Միջազգային բոլոր պահանջների տեսանկյունիցանթույլատրելի այսվիճակին ավելանում է նաեւ այն, որ արդեն առաջ են գալիս տագնապի մթնոլորտ առաջացնող երեւույթներ (օրինակ՝«Զվարթնոց»օդանավակայանում եւ հեռուստաընկերություններից մեկում ռումբերի առկայության վերաբերյալ ահազանգերը):
10. Այսպիսի վիճակը խաթարում է պետական իրավասու ինստիտուտների կողմից մարդու իրավունքների խախտումներըկանխարգելելու, ինչպես նաեւխախտումների դեպքերին պատշաճ արձագանքելու ուղղությամբ արդյունավետ միջոցներձեռնարկելը եւ առաջացնում նրանց նկատմամբ վստահության խնդիր:Դրանով պայմանավորված՝ լրջորեն վտանգվում էՀայաստանում մարդու իրավունքների երաշխավորման ողջ համակարգը՝ բացասական ազդեցություն թողնելովիրավունքիգերակայության վրա:
11. Ուստի, անհրաժեշտ է, որպեսզի պետության համապատասխան մարմինները եւ հանրային գործիչները ակտիվացնենջանքերը՝ ուղղված իրավունքներիբոլոր տեսակի խախտումների վերացմանն ու դրանց հետագա կանխարգելմանը: Անհրաժեշտէ ապահովել հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտիվերականգնում եւ վերջապես՝ ստեղծված իրավիճակիխաղաղ ու անվնաս հանգուցալուծում:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47