Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «ՀՀ ԱԺ-ի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվությանը հիմնական զեկուցող, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ առաջին անգամ համապետական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում չվիճարկվեցին:
«Մեր իրավական մշակույթում նոր մոտեցում մտավ, որովհետև համապետական ընտրություններից հետո առկա չէ դեպք, որ դատական կարգով բողոքարկված չլինեն ընտրական արդյունքները, և ահա, ըստ էության առաջին անգամ, մենք ընտրության արդյունքները հրապարակեցինք և ՍԴ որևէ վիճարկում չունեցանք, նաև ԿԸՀ –ում ընտրության արդյունքների հետ կապված չեղան վիճարկումներ: Կարծում եմ՝ սա կարևորագույն ձեռքբերում է և պատճառ է ընտրական գործընթացի թափանցիկ կազմակերպման և անցկացման առումով»,-ասաց նա:
Մուկուչյանը նաև նշեց, որ ընդհանուր ընտրական գործընթացի կազմակերպման առումով որևէ ժամկետային խախտում չի եղել, թեև նշելով, որ ընտրություններին նախապատրաստելու ժամկետը կարճ էր, բայց գործառույթները՝ նույնչափ:
Վերահաշվարկների հետ կապված ասաց, որ 13 դիմում են ներկայացրել, որից մեկն է միայն ներկայացվել իրավասու սուբյեկտի կողմից, մնացածները 12 ներկայացվել էին այն անձանց կողմից ովքեր, ըստ ԸՕ-ի՝ նման դիմումներ ներկայացնելու իրավունք չունեին:
Այդուհանդերձ, ՏԻՄ հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ 57 ընտրատարածքում ներկայացրել են վերահաշվարկ, մեկը՝ դիմումով, 56-ը՝ սեփական նախաձեռնությամբ: Արդյունքում որևէ փոփոխութուն չի արձանագրվել, անճշտություններն աննշան են եղել:
13:17
13:05
12:58
12:53
12:37
12:15
12:03
11:48
11:35
11:22
11:03
10:45
10:26
10:04
09:45
09:32
09:23
09:15
09:02
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02