Այսօր Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Ազգային ժողովի կողմից ընդունված Կառավարության հնգամյա ծրագրին:
«Քննարկման արդյունքներով կարող եմ արձանագրել, որ Հայաստանի հանրության կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը, կոնցեպտը»,- ասաց նա:
Վարչապետը նկատեց, որ, իհարկե, Կառավարությունը պետք է ընդունի ծրագրից բխող միջոցառումների ցանկը, սակայն նշեց, որ ցանկանում է այդ ցանկը տարանջատել հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից:
Վարչապետը առանձնացրեց մի քանի հանձնարարականներ և ներկայացրեց: Նա հանձնարարեց վերանայել բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանք, բացահայտել ներդրումների համար առկա խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը տնտեսական ներդրումների և զարգացման նախարարությունում:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կարգավորումների պարզեցման քարտեզ կազմել, ջրի, գազի հասանելիության հարցը լուծել, ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքն արագացնել:
Վարչապետը հանձնարարեց մեծ թափով սկսել վերամասնագիտական ուսումնական կենտրոնների ստեղծումը, ակտիվացնել և զարգացնել այն բոլոր ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է: Վարչապետը նաև գյուղատնտեսության ոլորտին ուղղված հանձնարարականներ ներկայացրեց և նշեց, որ կաթիլային ոռոգման, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրմանն աշխատանքը ավելի արդյունավետ լինի:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55