ԱԺ-ի կողմից կառավարության երեկ հաստատված ծրագրում առանցքային մոտեցումն այն է, որ կառավարությունը խիստ արտահայտված քաղաքական կամք է դրսևորել օրենքի առջև բոլորի հավասարությունն ապահովելու, երջանիկ ու բարեկեցիկ քաղաքացի ունենալու ուղղությամբ, մասնավորապես, արդարադատության ոլորտում սահմանել այն ուղենիշերը, որոնց հիման վրա նաև պլանավորվելու է հետագա գործողությունների ծրագիր։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։ Նրա խոսքով՝ հիմնական քաղաքական շեշտադրումն այն է, որ դատական համակարգի անկախությունն ապահովելու է պրոֆեսիոնալիզմը։
«Հստակ ամրագրվում է, որ կառավարությունը բացառելու է որևէ միջամտություն դատական համակարգի գործունեությանը, ապահովելու է դատական համակարգի ու դատավորների անկախությունը, դատական համակարգում գործող անկախ մարմինների և ինստիտուտների գործունեության արդյունավետությունը»,- ասաց նա։
Քրմոյանի կարծիքով՝ կառավարության ծրագրում ամրագրված է հիմնական ուղենշային այն թիրախները, որոնց պետք է հասնի Արդարադատության նախարարությունը, օրինակ՝ նվազեցվելու է դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, կատարելագործվելու են դատական համակարգին աջակցող ինստիտուտները, մասնավորապես՝ նոտարի ինստիտուտը, պատժի կատարման ինստիտուտն է կատարելագործվելու և այլն։
«Շատ կարևոր է, որ ամրագրվել է նորարարության սկզբունքը, այսինքն՝ նորարական, ինովացիոն գործիքակազմ է կիրառվելու, որպեսզի հասնենք կառավարության ծրագրում նախատեսված նպատակներին։ Ամրագրվել է, որ համակարգային կապ է ստեղծվելու Սահմանադրական դատարանի կողմից կայացված վճիռների, ՄԻԵԴ կայացված վճիռների և գործող դատական համակարգի միջև, այսինքն՝ այս բոլոր փաստաթղթերն իմպլեմենտացվելու են օրենսդրական տեսեքով»,- նշեց Սուրեն Քրմոյանը։
Արդարադատության փոխնախարարը նաև առանձնացրեց պատժի կատարման պրոցեսում վերականգնողական արդարադատության վրա, այսինքն՝ շեշտադրումը կատարվելու է պատժի կրման այլընտրանքային տարբերակների վրա։ Ըստ նրա՝ հստակ ամրագրվելու են պատժի նպատակները։ Նա վստահեցրեց՝ պատժի կրման առաջին նպատակը լինելու է անձին ազատության նախապատրաստելը, հասարակություն վերադառնալը։ Քրմոյանը նկատեց, որ կառավարության ծրագրում կարևոր շեշտադրումներ ու կետեր են ամրագրվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում։
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02