Էդուարդ Շարմազանովը ուղիղ եթերով անդրադարձել է կառավարության երեկվա քննարկմանը՝ նշելով, որ իր տպավորությամբ դա նմանվում էր Օսկարի մրցանակաբաշխության, երբեմն էլ՝ կոլխոզի ակտիվի ժողովի:
«Երեկ ԱԺ-ն ընդունեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Այն ընդունվեց բուռն, խրոխտ ու հպարտ ծափահարությունների ներքո: Եզրափակիչ ելույթում Փաշինյանը փորձեց կարևոր ազդակներ հղել հասարակությանը, որի մեխը երկրորդ քայլերթի կազմակերպումն էր: Իբր թե այս 10 ամիսների ընթացքում իր բոլոր խոստումները կատարել է, աշխատավարձերը բարձրացրել է, աշխատատեղեր է ստեղծել, ժողովրդի կյանքը լավացրել է, հիմա էլ տնտեսական քայլերթ է անում»,- նշեց Շարմազանովը՝ շեշտելով, որ ժողովուրդը երկրորդ անգամ նույն գետը չի մտնի:
«Բացի այդ Փաշինյանը մի նոր թեզ էլ է առաջ քաշել, թե տնտեսական հեղափոխության պատասխանատուն Հայաստանի ժողովուրդն է․ սա ոչինչ այլ ինչ է, եթե ոչ սեփական պատասխանատվությունը իր ուսերից գցելու քաղաքականություն: Վաղն էլ, եթե տնտեսական աճ չլինի, կասի՝ ես ի՞նչ մեղավոր եմ, խանութպանները ՀԴՄ չեն խփում, տաքսիստները հարկ չեն մուծում, աշխատողները բիզնես չեն սկսում»:
Ուղիղ եթերում Շարմազանովն անդրադարձավ նաև գողացված գումարներին: Ասաց՝ եթե այդ գումարները հիմա վերադարձվել են պետական բյուջե, ապա ինչո՞ւ թոշակներն ու աշխատավարձերը չեն ավելանում․«Հետևություն՝ կա՛մ համատարած թալան չի եղել, կա՛մ հիմա ավելի մեծ թալան է սկսվել․ դատեք ինքներդ»:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55