NASA-ն արագացնում է ամերիկացիներին Լուսին վերադարձնելու ծրագրերը: ԱՄՆ տիեզերական գործակալությունն այս անգամ հայտարարել է, որ այնտեղ կմնա, փոխանցում է AFP-ն: NASA-ի ադմինիստրատոր Ջիմ Բրիդենսթայնը լրագրողներին ասել է, որ գործակալությունը նախատեսում է նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ արագացնել Լուսին վերադառնալու ծրագրերը՝ օգտագործելով մասնավոր ընկերություններին:Նա հույս է հայտնել, որ ամերիկացի տիեզերագնացները Լուսին կվերադառնան 2028 թվականին: «Այս անգամ, երբ ուղեւորվենք Լուսին, մենք այնտեղ կմնանք: Մենք չեն պատրաստվում դրոշներ եւ հետքեր թողնել, այնուհետեւ հետ՝ տուն թռչել, որ հաջորդ 50 տարիներին այնտեղ չվերադառնանք»,- ասել է նա: Վերջին մարդը, որը եղել է Լուսնի վրա՝ Յուջին Սերնանն է՝ 1972 թվականի դեկտեմբերին «Ապոլլոն-17»-ի առաքելության ժամանակ: Մինչեւ Լուսնի մակերեւույթին մարդկանց վայրէջք կատարելը, NASA-ն նախատեսում է 2024 թվականին Լուսին ուղարկել անօդաչու սարք եւ արդեն մասնավոր հատվածից զոնդի ստեղծման հայտեր է ընդունում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է, իսկ առաջին ընտրությունը նշանակված է մայիսին: Այս արագացված ծրագրերը կոնկրետացնում են 2017-ի դեկտեմբերին Թրամփի ստորագրած տիեզերական քաղաքականության հրահանգը, որը նախատեսում է Լուսին վերադարձ, հնարավոր է, 2030 թվականին: NASA-ն ծրագրում է 2026 թվականին Լուսնի ուղեծրում ոչ մեծ տիեզերակայան կառուցել, որը կկոչվի Gateway: Այն միջանկյալ կայանի դեր կկատարի Լուսնի մակերեւույթ թռչելու եւ այնտեղից վերադառնալու համար, սակայն մշտական անձնակազմ չի ունենա, ինչպես Միջազգային տիեզերակայանը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02