Հայաստանի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, եւ որ Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը գոյություն ունեցող ձեւաչափերում:
Այս համատեքստում կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության դերը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, ինչի առնչությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պատրաստակամ է իր գործուն ներդրումն ունենալ ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական փոխգործակցության օրակարգերն ակտիվ եւ արդյունավետ իրականացնելու համար:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված գործընթացները, ինչի կապակցությամբ Ռոզարիա Պուլյիզին նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն, անշուշտ, իրենց դրական ազդեցությունը կունենան նաեւ տարածաշրջանի վրա:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս կապակցությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պարզապես տարածքային խնդիր չէ, այն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է:
Կողմերը քննարկել են նաեւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ռազմատենչ հռետորաբանության բացառման կարեւորությունը՝ որպես խնդրի լուծման հանձնառության կառուցողական քայլի:
Ռուբեն Ռուբինյանն ու Ռոզարիա Պուլյիզին պատրաստակամություն են հայտնել ավելի սերտ փոխգործակցության շուրջ՝ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգում խորհրդարանին վերապահված դերակատարումն առավելագույն արդյունավետ իրացման համար:
11:12
11:03
10:47
10:33
10:19
10:02
09:45
09:22
09:02
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02