ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և որ Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը գոյություն ունեցող ձևաչափերում:
Այս համատեքստում կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության դերը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, ինչի առնչությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պատրաստակամ է իր գործուն ներդրումն ունենալ ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական փոխգործակցության օրակարգերն ակտիվ և արդյունավետ իրականացնելու համար:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված գործընթացները, ինչի կապակցությամբ Ռոզարիա Պուլյիզին նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն, անշուշտ, իրենց դրական ազդեցությունը կունենան նաև տարածաշրջանի վրա:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս կապակցությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պարզապես տարածքային խնդիր չէ, այն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է:
Կողմերը քննարկել են նաև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ռազմատենչ հռետորաբանության բացառման կարևորությունը՝ որպես խնդրի լուծման հանձնառության կառուցողական քայլի:
Ռուբեն Ռուբինյանն ու Ռոզարիա Պուլյիզին պատրաստակամություն են հայտնել ավելի սերտ փոխգործակցության շուրջ՝ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգում խորհրդարանին վերապահված դերակատարումն առավելագույն արդյունավետ իրացման համար:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01