Փետրվարի 15-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը, ինչպես նաև ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին փետրվարի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:
Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում» թեմայով շտաբային ուսումնավարժությունն ամենամյա պլանով նախատեսված ժամանակահատվածում իրականացնելու համար:
Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 263 զանգ, որից 23-ը՝ արտակարգ դեպք-պատահար:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ «911» ծառայությունում նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 23080 զանգ, սպասարկվել է 557 ահազանգ, որից 87-ը՝ արտակարգ բնույթի:
Երևան քաղաքի փրկարարական վարչությունում նույն ժամանակահատվածում գրանցվել է 28 հրդեհի դեպք և 18 ճանապարհատրանսպորտային պատահար:
Շիրակի մարզային վարչության պետը զեկուցեց, որ Շիրակի մարզում նոր հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման համար արդեն կատարվել են հողահատկացումներ, և շուտով կմեկնարկեն շինարարական աշխատանքները:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը կարևորեց փրկարար ծառայության համագործակցությունը գործադիր իշխանության տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել առաջադրված խնդիրները:
Արտակ Նահապետյանը շնորհավորեց մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետերին, որոնք ռոտացիոն կարգով նշանակվել են այլ մարզային վարչություններից ու փրկարար ծառայության կենտրոնական ապարատից, ինչպես նաև խոսեց փրկարար ծառայությունում մեկնարկած կառուցվածքային փոփոխությունների մասին:
Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները և տվեց մի շարք հանձնարարականներ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին կադրային քաղաքականությանը, գույքի և տեխնիկայի սպասարկման ու օգտագործման վերաբերյալ հարցերին, ինչպես նաև աշխատանքային կարգապահությանը և այլ հարցերի:
11:12
11:03
10:47
10:33
10:19
10:02
09:45
09:22
09:02
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02