Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կառավարության ծրագրի մի քանի ասպեկտներին.
«Կառավարության ծրագրի քննարկումներում շատ խոսվեց այդ փաստաթղթի տարբեր բաժինների, ուղղությունների, ցուցանիշների մասին: Այդ քննարկումները երկրոդական պլան մղեցին կառավարության ծրագրի գաղափարաբանական, աշխարհայցքային, արժեքային ասպեկտը:
Կառավարությունը հայտարարում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակադրման մասին: Հայտարարում ու դրա իրականացումը պայմանավորում է առավելապես քաղաքացիների մասնակցությամբ, մարդկանց տնտեսական վարքագծի փոփոխությամբ:
Այսպիսով, կառավարությունն իր ծրագրի, տնտեսական հեղափոխության իրականացման հարցում մարդուն, քաղաքացուն դիտում է ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց: Կառավարության ծրագիրն ազդարարում է, որ տնտեսական հեղափոխությունն իրականացվելու է ոչ թե հանուն քաղաքացու, այլ քաղաքացու միջոցով: Սա է կառավարության ծրագրի աշխարհայացքը, փիլիսոփայությունը, որը, դժբախտաբար պրոեկցվում է իշխանության ողջ գործունեության վրա:
Լայն իմաստով, թավշյա հեղափոխությունը ևս մարդուն դիտարկում էր ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց: Դրա վկայությունն է նաև այն, որ անցած տասն ամիսների ընթացքում մարդու, քաղաքացու համար հեղափոխությունը առարկայական ոչինչ չի արել, այլ շարունակում է առաջնորդվել մարդուց, քաղաքացուց ինչ-որ բան ակնկալելու մարտավարությամբ:
Հազարամյակների ընթացքում մարդ-աշխատանք հարաբերության առումով մարդկության պատմությունը ձևավորել է երկու մոտեցում՝ «աշխատանքը մարդու համար» և «մարդը աշխատանքի համար»: Առաջինը մարդակենտրոնության աշխարհայացքային հիմքն է, երկրորդը՝ մարդու շահագործման քաղաքականության հենքը:
Կառավարության ծրագիրն ու իշխանության ողջ քաղաքականությունը «մարդը աշխատանքի համար» կենսափիլիսոփայության արտահայտությունն է: Հայկական թավշյա և տնտեսական հեղափոխությունները մարդակենտրոն չեն, դրանք ոչ թե քաղաքացու համար են, այլ առանձին վերցրած մի քանի հպարտ քաղաքացիների, որոնց համար մնացյալ քաղաքացիները միջոցներ են՝ իրենց նպատակներին հասնելու ճանապրահին:
Իշխանությունը պետք է օր առաջ վերադառնա մարդակենտրոնության փիլիսփայությանը, դադարի մարդուն դիտարկել որպես միջոց, մարդը, քաղաքացին պետք է դառնա նպատակ, բոլոր նպատակներից ամենակարևոր նպատակը: Ոչ թե մարդը պետք է ծառայի հեղափոխությանը, այլ հեղափոխությունը պետք է ծառայի մարդուն, քաղաքացուն»:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01