Փետրվարի 15-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Օմանի իր գործընկերոջ՝ Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչը լավ հիմք է ստեղծում առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար: Որպես առաջնային ուղղություն ընդգծվել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդումը:
Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու բարեփոխումների լայն օրակարգ, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է:
Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է զբոսաշրջային, գործարար, մշակութային կապերն ամրապնդելու և խորացնելու, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:
Զրուցակցի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01