Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին՝ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ ծանր մարմնական վնաս պատճառելը, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու համար։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 2-ին. մարզիկի հայրը ծանր մարմնական վնասվածքներով «Արմենիա» ՀԲԿ էր տեղափոխվել ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահից, որտեղ տեղի էր ունեցել հանդիպում բռնցքամարտիկների եւ Օլիմպիական կոմիտեի ղեկավարության միջեւ։ Հարությունովը դժգոհել էր, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին, չեն ազատում բանակից: Տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերաճել էր ծեծկռտուքի, ինչի հետեւանքով չեմպիոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հարությունովը հետաքննիչին ցուցմունք էր տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել էր իր ցուցմունքներից՝ ասելով, որ սայթաքելու ընթացքում է վնասվածքներ ստացել եւ որ դեղերի ազդեցության տակ սխալ ցուցմունք է տվել։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ եւ հայտարարել Էդուարդ Բաբայանին ձերբակալելու մասին։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ գործն ուղարկել են ՀՔԾ:
Հուլիսի 3-ին Էդուարդ Բաբայանը ձերբակալվել էր, օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել կալանքից։
Իսկ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ-ի վարկանիշային ցուցակով Էդուարդ Բաբայանը պատգամավոր է ընտրվել՝ ստանալով 7 հազար 472 ձայն: Չնայած այն հանգամանքին, որ Բաբայանի դեմ բողոքող որեւէ մեկը չկա, իսկ Հարությունովը բազմիցս հայտարարել է, որ Բաբայանն իրեն չի ծեծել, այնուամենայնիվ, վերջինիս գործը, կարծես թե, սկսում է բարդանալ: Հետաքրքրական է, որ նրան մեղադրանք առաջադրվեց անմիջապես այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ քննադատեց կառավարության ծրագիրը եւ ասաց, որ եթե փոփոխություններ չկատարվեն, ապա ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին: Արդյոք իշխանությունը փորձեց սրանով վրեժխնդի՞ր լինել Ծառուկյանից՝ իրեն ընդդիմանալու համար: Եթե նկատի ունենանք, որ վարչապետը չի սիրում եւ չի ընդունում իր եւ իր կառավարության հասցեին որեւէ քննադատություն, ապա նման ենթադրությունները հիմնավորվում են: Իսկ որ Փաշինյանը սիրում է վրեժ լուծել իրեն հակառակվողներից, կարելի է բերել բազում օրինակներ, հենց թեկուզ ԱԺ վերջին նիստի ժամանակ նրա ամփոփիչ խոսքը՝ զայրացած, վրդովված, բառերի մանիպուլյացիայով ընդդիմացողներին հակահեղափոխական հանելու եռանդով, ոչնչացնող ակնարկներով…
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում կայքում
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02