Մեր գործընկերները Կառավարության ծրագրին դեմ քվեարկեցին ոչ թե որովհետև վատն էր, այլ, գուցե առաջին անգամ, քաղաքական դաշտում ազատ գործեցին որպես ընդդիմադիր. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին ընդդիմադիր ուժեր ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի դեմ քվեարկությանը:
Նազարյանը պնդեց, որ տեղին չեն ընդդիմադիր ԼՀԿ-ի այն դժգոհությունները, թե իշխանություններն այլ կարծիքի նկատմամբ անհանդուրժող են:
«Կառավարության անդամը՝ վարչապետը, համբերատար, մանրամասն պատասխանում էր հարցերին, բոլոր ելույթները լսում էր: Երբ ԼՀԿ-ի կողմից հնչեցրած քննադատությունը փորձում եմ վերհիշել, մտքիս գալիս է միայն «մուննաթ» բառը, որը բովանդակային արժեք չի ստեղծում»,-ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշեց, որ բարձր է գնահատում ցանկացած տեսակի քննադատություն և բովանդակային քննարկում: «Խորհրդարանում տեղի էր ունենում բանավեճ՝ երբեմն թույլատրելի սահմաններում, որոնք չեմ համարի վիրավորանք ու մուննաթ: Եթե օրինակ քաղաքական էմոցիոնալ բանավեճերին որակում են մուննաթ, լավ կլինի հետևել անգլիական պառլամենտի բանավեճերին, որևէ մեկը չի ասում, որ մեզ վիրավորեցիք: Փորձել եմ հիշել մեր ելույթները և պատասխանները, վիրավորանք չեմ տեսել, եղել է քաղաքական բանավեճ»,-ասաց նա:
Հարցին, թե ըստ նրա ԼՀԿ-ն իրական ընդդիմությո՞ւն է, որը ձեր դեմ պետք է պայքարի, Կոնջորյանը նշեց, որ իշխանությունը չէ, որ պետք է որոշի դա, այլ ՀՀ քաղաքացին ու ժողովուրդը: «Մենք չափանիշներ չենք համարել, դա իրեն ընդդիմադիր համարող քաղաքական ուժի կողմնորոշվելիքն է»,-ասաց նա:
Հարցին, թե հայտարարելով, որ առաջին անգամ էր ընդդիմությունը ազատորեն քվեարկել, ո՞ւմ նկատի ունի, Նազարյանը նշեց, որ «Ելքը» խմբակցությունը դեմ է քվեարկել կառավարության ծրագրին:
«Բայց նախկինում եղել են այլ ընդդիմադիրներ, ենթադրում եմ՝ կաշկանդված են եղել դեմ քվեարկության համար»,-ասաց նա:
Հարցին, թե ԲՀԿ-ի՞ն նկատի ունի, ասաց, որ չի ուզում ընդհանրացնել:
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02