ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ճեպազրույցների ժամին ամփոփեց նախորդ նիստը և նշեց, որ Կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում անակնկալ էր իրենց համար: «Մենք չէինք սպասում, որ ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել տրոլինգի, ձեռք առնելու, մունաթի, նաև որոշ դեպքերում վերածվի սպառնալիքի»,-ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ նիստից հետո կրկին կուսակցությունը լուրջ ատելության խոսքի հարձակման է ենթարկվել, ինչպես նաև որոշակի մեդիա-մանիպուլյացիաներ, կեղծ լուրեր են տարածվել: «Այստեղ իշխանական լրատվամիջոցները մեծ դեր ունեն, որի մասին կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ որոշակի հանգամանքներ հերքելու ու դատապարտելու առումով: Որևէ բան մեզ չի կանգնեցրել և չի կանգնացնելու հիմա, մենք զուսպ, հանգիստ, հետևողական, հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ շարունակելու ենք աշխատել»,-ասաց նա:
Թե ինչ սպառնալիքի մասի է խոսքը, Մարուքյանը նշեց, որ սպառնալիք նկատի ունի և´ ֆեյսբուքյան տարբեր գրառումները, և´ որոշ խոսքեր, որոնք իրենց են ուղղվել: «Գնահատականը տվել եմ, և իրենք գիտեն՝ որն է, իրենք չպետք է մեզ ասեն, թե ինչ ասենք, ինչ չասենք»,-ասաց նա:
Մարուքյանը բնական է համարում իշխանությունների պնդումները, թե որևէ ճնշում չի եղել, ընդամենը քաղաքական բանավեճ է եղել: Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը հնարավորություն է ունեցել հանգիստ հարցեր տալ, և թերևս առաջին անգամ էր, որ քվեարկության հարցում անկաշկանդ էին: Նազարյանը շեշտել էր, որ խոսքը «Ելք» խմբակցությանը չի վերաբերում:
ԼՀԿ պատգամավորը զարմացավ, թե ինչո՞ ւ նախկինում չեն կարողացել հարցեր տալ: «Ինչ է, եկել են, ծեծե՞լ են, եթե դա պրոգրես է, ապշած եմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ազատորեն քվեարկելուն, ասաց՝ ինչ է, թևերը կապելո՞ւ են: Նա հիշեցրեց, որ դրանից առաջ «Ժառանագությունը» չէր կարողացել դեմ քվեարկել, կամ ՀԱԿ-ը, կամ Արդարություն դաշինքը, կամ ԱԻՄ-ը և այլն:
Մարուքյանը վերջում նշեց, որ փոխհրաձգություն չկա իրենց և իշխանության միջև, կար դեբատ, և հույս հայտնեց, որ դրանից բոլորը դասեր են քաղել և կշարունակեն քաղաքակիրթ աշխատանքները:
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01