ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա նազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել է ՏԻՄ ընտրությունների հետ կապված իր կողմից ավելի վաղ արված հայտարարությունը:
Լենա Նազարյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ահա վառ օրինակ, թե ինչպես է մի բառի փոփոխությամբ փոխվում ասվածի իմաստը, իսկ իմաստների ու մտքերի նենգափոխումների որոշ վարպետ գործիչներ դրա հիման վրա մոլորեցնող ենթադրություններ են անում: Այսօր ճեպազրույցի ժամանակ ասել եմ, որ եթե անցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն առաջադրեր թեկնածուներ, հավանաբար հաջողություն կգրանցեր:
Երևի նորմալ է չէ՞, որ ես հավատում եմ իմ քաղաքական թիմի հավանական հաջողությանը: Եթե հանում ենք հավանաբար բառը, ստացվում է, որ ոչ թե ընտրողն է որոշում ընտրությունների ելքը, այլ կուսակցությունը վստահ է, որ կհաղթի ու այստեղ, իհարկե, արդեն տարբեր մեկնաբանությունների տեղ է առաջանում: Բացի այդ, ասել եմ, որ ՔՊ-ն չի՛ առաջադրել թեկնածուներ (բոլոր 7 ՔՊ թեկնածուներն ինքնառաջադրվել են), քանի որ չի ցանկանում մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը վերոնշյալ հայտարարության մասին գրել էր, որ նման կերպ Լենա Նազարյանը խոստովանում է, որ որևէ ընտրություններին հաղթելու համար կարևորը ոչ թե ժողովրդի ցանկություններն են, այլ իրենց իշխանության որոշումը ամեն գնով անցկացնել, թե չանցկացնել սեփական թեկնածուներին:
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02