Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի բնակիչները դեմ են նորընտիր գյուղապետին։ Գյուղացիները հավաքվել են գյուղապետարանի հարևանությամբ և իրենց բողոքն են հայտնում ընդդեմ վերընտրված գյուղապետի։
«Նախկինում մեր գյուղի հետ ոչ մի կապ չունեցող քաղաքացիների են բերել գյուղ, ու ինչ-որ ձևով նրանց անունները հայտնվել են ընտրացուցակներում և ընտրություն են կատարել, որի արդյունքում մեր նախկին գյուղապետը շահել ա ընտրություններում։ Դրա համար ամբողջ գյուղը կանգնել է, պահանջում է, որ չեղյալ համարվի այս ընտրությունը»,-ասաց Վարդանաշենի բնակիչներից մեկը։
Գյուղացիներից մեկի խոսքով էլ՝ թեև փետրվարի 17-ի ընտրությունները եղել են օրինական, բայց նրանք պահանջում են աուդիտ․ «Արթուր Մանուկյանը, 10 տարի օգտվելով այն փաստից, որ եղել է գյուղապետ, ստեղծել է ցանց։ Բոլորս էլ գիտենք՝ Հանրապետականի ժամանակ ինչպես են աշխատել։ Էդ ամեն ինչը, աշխատանքը, ձևը օգտագործելով՝ նա այսօր կարողացել է շահել ընտրությունները։ Մենք խնդրում ենք Դավիթ Սանասարյանին՝ մարդ ուղարկի մեզ մոտ խորացված աուդիտ կատարելու համար։ Մենք ունենք լուրջ կասկածներ, որ չարաշահումներ են տեղի ունեցել»։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում առաջադրվել է երկու թեկնածու՝ Արթուր Մանուկյանը, ով նախկինում եղել է համայնքի ղեկավար և Ալեքսան Սարիբեկյանը: 283 ձայնով համայնքի ղեկավար է վերընտրվել անկուսակցական Արթուր Մանուկյանը:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01