ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ, ՀԱՀ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Խորապես վշտացած եմ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադիր-նախագահ, ՀԱՀ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ:
Միհրան Աղբաբյանը մեր ժողովրդի լավագույն զավակներից էր, ով մշտապես հայրենիքի հետ էր իր գործունեությամբ:
Լինելով ճարտարագիտական սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության բնագավառում աշխարհի լավագույն մասնագետներից մեկը, նա Սպիտակի երկրաշարժից հետո անմիջապես այցելեց Հայաստան և մասնագիտական աջակցություն ցուցաբերեց հայրենի մասնագետներին:
1991 թ. նրա և մի խումբ նվիրյալ մասնագետների նախաձեռնությամբ ստեղծվեց ներկայումս տարածաշրջանի լավագույն բուհերից մեկը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), որը Միհրան Աղբաբյանը ղեկավարեց մինչև 1997 թվականը, այնուհետև դառնալով նրա պատվավոր նախագահը:
Քաջ գիտակցելով, որ Հայաստանի ապագայի բանալին լինելու է կրթությունը, Միհրան Աղբաբյանն իր գործունեությամբ մեծագույն նպաստ բերեց մեր երկրում այն զարգացնելու ուղղությամբ։
Անկեղծորեն ցավակցում եմ Միհրան Աղբաբյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»,-ասված է նախագահի ուղերձում։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01