Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները պատրաստվում են արգելել ապագա երեխայի սեռը պարզելու պրակտիկան, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչպես է գործելու այդ արգելքը:
Ինչպես նշում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը, երկրի խորհրդարանի գարնանային նստաշրջանում քննարկման կդրվի «Վերարտադրողական առողջության մասին» օրենքի նախագիծը, որի հոդվածներից մեկի համաձայն՝ երկրում կարգելվի ուլտրաձայնային հեազոտության միջոցով պարզել ապագա երեխայի սեռը:
Բաքվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Ռանդե Խարմանչին առարկել է, որ պետք է արգելել ոչ թե ապագա երեխայի սեռի ճշտումը, այլև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները: Խարմանչին նաև վստահություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանում սելեկտիվ աբորտների քանակը կկրճատվի:
Օրենքի նախագծի հեղինակները չեն ցանկացել նախօրոք խոսել արգելքի վերահսկման և մեխանիզմների մասին, սակայն հայտնել են, որ, ըստ օրենքի, ծնողներին ապագա երեխայի սեռը հայտնած բժիշկները կպատժվեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ երեխայի մոտ սեռական օրգանների զարգացման շեղումներ են դիտվում:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ադրբեջանը նորածինների շրջանում սեռերի հարաբերակցության խախտման առումով աշխարհում երկրորդ պետությունն է: Պատճառը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն են. ապագա ծնողները, հատկապես գյուղական բնակավայրերում, նախապատվությունը տալիս են արու զավակներին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02