Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ օրեր առաջ ներկա է գտնվել թիվ 12 պոլիկլինիկայի տնօրենի կողմից հրավիրված ժողովին: Ապա դիմել է քաղաքապետին խնդրանքով, որ ևս մեկ անգամ ուսումնասիրեն կատարվելիքն, այնուհետև մակագրեն «հրաժարականի» դիմումը, սակայն անպատասխան է մնացել:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Պարո՛ն քաղաքապետ, որևէ մեկը հետայսու չփորձի մեզ մեղադրել գործընկերային մոտեցում չցուցաբերելու կամ չհամագործելու մեջ։
14.02.2019 թվականին աշխատակիցների հրավերով ներկա եմ գտնվել թիվ 12 պոլիկլինիկայի տնօրենի կողմից հրավիրված ժողովին։
Պոլիկլինիկայից ուղիղ հեռարձակմամբ դիմել եմ քաղաքապետին՝ խնդրանքով, որ ևս մեկ անգամ ուսումնասիրեն կատարվելիքն, այնուհետև մակագրեն «հրաժարականի» դիմումը։
Այդ օրը նաև դիմումով դիմեցի քաղաքապետին՝ կցելով տվյալ պոլիկլինիկայի աշխատակիցների դիմումն ուղղված քաղաքապետին և 214 ստորագրություն։ Այդուհանդերձ, փորձեցի նաև հանդիպել քաղաքապետի հետ՝ քննարկելու այդ պոլիկլինիկայի հետ կապված խնդիրներն ու ինձ մտահոգող որոշ հանգամանքներ։ Բայց... Քաղաքապետը ո՛չ ընդունեց ինձ, ո՛չ էլ արձագանքեց։
Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ու Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ինձ վստահեցրեցին, որ շուրջ մեկ ամիս առաջ տնօրենը ստացել է խիստ նկատողություն քաղաքապետի կողմից փաստաթղթային անճշտությունների հետ կապված, և մեկ ամիս անց ստուգել են, որևէ բան չի փոխվել։ Որևէ ստուգում չի իրականացվել հաջորդիվ։
Պարո՛ն քաղաքապետ, ժողովրդավարություն բառը միայն ասելու համար չէ։ Լիահույս եմ, որ առջևում ի հայտ չեն գա հանգամանքներ առ այն, որ այդ աթոռը նախատեսված էր ինչ-որ մեկի կամ ինչ-որ մեկի հարազատի համար, իսկ ես դա վստահաբար կիմանամ, համոզված եղեք»։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02