ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից կատարված գողությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երկու անձի: 2019թ. հունվարի 25-ին Ոստիկանությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2019թ. հունվարի 18-ի ժամը 17:00-ից մինչև 2019թ. հունվարի 25-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է «Քանաքեռ-Զեյթուն»ԲԿ-ի հարկաբաժիններից մեկի մուտքի դռան ապակին, մուտք գործել ներս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է: Դեպքի առթիվ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նշված հարկաբաժնում է գտնվում հիվանդանոցի պահեստը, որտեղ դրված են հին, չօգտագործվող սարքավորումներ: Նախնական տվյալներով՝ հետագայում մանրամասն ստուգելուց հետո պարզվել է, որ պահեստից գողացվել են մեծ քանակությամբ մետաղյա լարեր, որոնք իրենց մեջ պարունակում են թանկարժեք մետաղ` պալադիում: Նախաքննության ընթացքում առգրավվել են հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և ենթարկվել զննության: Օպերատիվ-հետխուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած երեք անձանց ինքնությունը: Գողության փորձ կատարելու կասկածանքով 2019թ. փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկվել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1976 և 1990թթ.,և Վարդենիս քաղաքի՝ 1985թ. ծնված բնակիչը: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ անձին ճանաչման ներկայացնելու և դեպքի վայրի զննություն, ինչպես նաև հարցաքննվել են հիվանդանոցի աշխատակիցներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն: 42-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ մյուս երկու անձանց՝ 28-ամյա երիտասարդին և 33-ամյա տղամարդուն, ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
15:44 08.05.26
14:23 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44