ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գլոբալ արշավ է սկսում, որպեսզի տասնյակ երկրներում վերջ տա նույնասեռականության քրեականացմանը, որտեղ անօրինական է համարվում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին: Արշավը գլխավորում է Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելլը, որը Թրամփի վարչակազմում ամենաբարձրաստիճան բացահայտ գեյն է: «Մտահոգություն է հարուցում այն, որ XXI դարում մոտ 70 երկրներում օրենքներ են գործում, որոնք քրեականացնում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կարգավիճակը կամ վարքագիծը»,- հայտարարել է արշավի կազմակերպմանը մասնակցող պաշտոնյան: Ապաքրեականացման ռազմավարությունը դեռեւս քննարկվում է, բայց, պաշտոնյաների խոսքով, այն կներառի աշխատանք միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ երկրների հետ, որտեղ արդեն նախատեսված են նույնասեռականների իրավունքներ: Արշավին ներգրավված են նաեւ Եվրոպայում ԱՄՆ այլ դեսպանատներ: Հեռուստաալիքը նշում է, որ արշավը մտահղացվել է մասամբ որպես պատասխան Իրանում ոչ ավանդական կողմնորոշմամբ երիտասարդին կախելու միջոցով մահապատժի ենթարկելու մասին տեղեկություններին: ԱՄՆ նախագահը անցյալ տարվա մարտի վերջին մեմորանդում էր ստորագրել, որով արգելվում էր բանակում տրանսգենդերների ծառայությունը: Այս արգելքը չեղարկելու մասին որոշումն ընդունվել էր Բարաք Օբամայի վարչակազմի կողմից, սակայն իրականացումը հետաձգվել էր մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հուլիսի 1-ին հավանություն էր տվել արգելքի չեղարկաման ժամկետը 6 ամսով հետաձգելուն: Տարբեր տվյալներով՝ ԱՄՆ բանակում ծառայում է 1,3 հազարից մինչեւ 6 հազար տրանսգենդեր:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02