Փետրվարի 19-ի երեկոյան ԱՄՆ-ում ավարտվել է «Օսկար» մրցանակի դափնեկիրներին որոշելու քվեարկության վերջին փուլը: Ինչպես նշել է Deadline Hollywood ինտերնետ-պորտալը, քվեարկությանն իրավունք ունեին մասնակցել Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի 7902 անդամներ: 2019 թվականին քվեարկությունն առաջին անգամ անցկացվում է հատուկ կայքում, թեև ակադեմիայի անդամների մի մասը կարող էր քվեաթերթիկը լրացնել և այն ուղարկել փոստով:
Մրցանակը շնորհվում է 24 անվանակարգում, որոնց թվում են՝ «Լավագույն ֆիլմը», «Լավագույն ռեժիսորը», գլխավոր դերերի և երկրորդ պլանի դերերի համար դերասանական անվանակարգերը, «Լավագույն ֆիլմն օտար լեզվով», «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմը» և ուրիշներ: Քվեարկության առաջին փուլի ընթացքում, որն անցկացվել է հունվարի 7-ից մինչև 14-ը, 17 մասնագիտական գիլդիաների ներկայացուցիչները՝ դերասաններ, ռեժիսորներ, օպերատորներ, սցենարիստներ և կինոյի այլ գործիչներ, «Օսկար»-ի թեկնածուներին ընտրել են իրենց կատեգորիաներում:
Այժմ այդ անվանակարգերից յուրաքանչյուրում պետք է որոշվեն դափնեկիրները: Այս տարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել է ութ կինոնկար՝ ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիա»-ն, Բրեդլի Քուփերի «Աստղը ծնվեց» մելոդրաման, բեմադրիչ Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը», Սփայք Լիի «Սև կլանայինը», Ադամ Մաքքեյի «Իշխանություն»-ը, Ռայան Քուգլերի «Սև հովազ» ֆանտաստիկ մարտաֆիլմը, Յորգաս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» և Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա»-ն: Կինոքննադատների կանխատեսումների համաձայն, արձանիկն ստանալու առավել մեծ շանսեր ունի «Ռոման»-ն, որը պատմում է 1970-ական թվականներին մեքսիկական մի ընտանիքի ճակատագրի մասին, և «Աստղը ծնվեց» մելոդրաման, որը պատմում է քանթրի ոճում հայտնի կատարողի և երիտասարդ սկսնակ երգչուհու սիրո մասին:
«Օսկար» կինոմրցանակի հանձման 91-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Dolby թատրոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02