21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, Մարտունի 3 զորամասի մարտական դիրքում, նախնական քննության տվյալներով՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊՆ ժամկետային զինծառայող, 1997թ․ ծնված շարքային Սպարտակ Քալաշյանը։ Միջադեպի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվել է միայն ապրիլի 22-ին։ Մահացած 19-ամյա Սպարտակը Վանաձորից էր, բանակ էր զորակոչվել 2015թ․ ամռանը։ Մինչ զորակոչվելը նախկինում որոշակի առողջական խնդիրների հետեւանքով ստացել էր տարկետում, իսկ հաջորդ զորակոչին՝ անցել զինվորական ծառայության: Զինծառայողների հարազատները ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների այցի ժամանակ գրեթե տեղեկություն չեն ունեցել դեպքի մանրամասների մասին, ինչպես նաեւ չեն ունեցել որեւէ պաշտոնական տեղեկություն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները ապրիլի 22-ի երեկոյան խոսել են Ս․Քալաշյանի հարևաններից մեկի հետ, որը նաև մահացած զինծառայողի դասընկերն է եղել։ Ըստ նրա՝ զինծառայողը ծառայությունից երբեք չի դժգոհել։ Հայրը երկրապահ կամավորականների ջոկատի անդամ է և հաճախ է այցելել զորամաս՝ որդուն տեսակցելու։ Ապրիլյան պատերազմական գործողությունների օրերին էլ կամավորական ջոկատի հետ մեկնել էր առաջնագիծ, հանդիպել որդու հետ և ընդամենը մի քանի օր առաջ էր վերադարձել: Դասընկերը նշել է, որ Ս. Քալաշյանի վանաձորցի համածառայակիցը, որը առաջինն է հայտնել Ս. Քալաշյանի մահվան մասին, ասել է, որ ծառայակիցներից մեկը զենքը մաքրելիս պատահաբար կրակ է արձակել: Դեպքի առնչությամբ ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 1-ին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նախնական քննության տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Բարեյանը խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47