Լինելով արդի հայ իրականության ամենաազդեցիկ գործիչներից մեկը և հանդիսանալով ՀԲԸՄ հարյուրամյա պատմության մեջ ամենքի կողմից ակնածանքի և հարգանքի արժանացած առաջնորդ, Լուիզ Մանուկյան Սիմոնը հույսի ու ոգեշնչման անջնջելի հետք կթողնի հայ ժողովրդին, Հայրենիքին ու Հայ եկեղեցուն մատուցած անձնվեր ծառայությամբ:
Նրա մահը խոր վիշտ է պատճառել ՀԲԸՄ աշխարհասփյուռ ընտանիքին, որին նա ծառայել է անխոնջ նվիրումով և բացառիկ գերազանցությամբ՝ որպես կազմակերպության առաջին և միակ կին առաջնորդ, սկզբում հանդես գալով նախ որպես Կենտրոնական վարչության անդամ, այնուհետ՝ 12 տարի շարունակ՝ որպես նախագահ:
Տեղեկանալով նրա վախճանի մասին, ՀԲԸՄ գործող նախագահ Պերճ Սեդրակյանը, ով Լուիզ Սիմոնի ղեկավարությամբ գործակցել է որպես փոխնախագահ, նրան բնութագրեց որպես ռահվիրայի ոգու կրողի և իր ժամանակից շատ առաջ անցած կնոջ: «Նա կոչված էր առաջ մղելու ՀԲԸՄ-ն՝ հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, դառնալով աշխարհասփյուռ հայության ծառայող հաջողությունների և օգտավետ նախաձեռնությունների շարժիչ ուժը: Նա օրինակ էր բոլոր նրանց համար, ովքեր բախտ էին ունեցել աշխատելու նրա հետ և հետևելու նրա հիասքանչ մտքի թռիչքին: Մշտապես լինելով իդեալիստ, նա, միաժամանակ, գործնական էր, արդյունավետ և իմաստուն, և կարողանում էր կանխատեսել խոչընդոտները և գտնել լուծումներ, որոնք հանգեցնում էին տևական արդյունքների»:
Լուիզ Սիմոնին կյանքում մեծ ճակատագիր էր վիճակված: Պաշտոնավարման ընթացքում նա առաջինն էր, ով Հայաստանում 1988-ին տեղի ունեցած երկրաշարժից անմիջապես հետո կազմակերպեց օգնության համատարած ջանքերը. նա օգնություն և հոգատարություն պարգևել Ղարաբաղյան պատերազմից տուժածներին և նրանց ընտանիքներին, կարևորագույն դերակատարություն ունեցել անկախ Հայաստանի վերածննդի գործում՝ օգնելով հաղթահարել սոցիալ-տնտեսական և կրթական համակարգերի կործանմամբ պայմանավորված բազմաթիվ դժվարությունները:
«Իրապես ապշեցուցիչ էր բազմաթիվ ոլորտներում նրա գործունեության ցանկացած օրը. նա կարողանում էր ոչ միայն շնորհալի կառավարել ընթացիկ գործունեության բոլոր հատվածները, այլև պահպանել ՀԲԸՄ գործող կրթական, մշակութային և արվեստասիրական ծրագրերը սփյուռքի բոլոր հատվածներում», – նշեց պարոն Սեդրակյանը:
Լուիզ Սիմոնի ամենանշանակալի նվաճումներից էին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, ՀԲԸՄ Հայորդյաց տների և ՀԲԸՄ տարեցների բարեգործական ճաշարանների հիմնումը, որոնք, նրա ոգեշունչ առաջնորդության շնորհիվ, մինչ օրս գործում են Հայաստանում:
Փետրվարի 20-ի ժամը 13:00-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ, ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում (2/2 Մելիք-Ադամյան փ.) բացվել է սգո մատյան՝ ի հիշատակ ՀԲԸՄ նախկին նախագահ, ազգային բարերար նորոգ հանգուցյալ Լուիզ Մանուկյան Սիմոնի։ Բոլոր ցանկացողները կարող են այցելել կենտրոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ հայուհու հիշատակին և գրառում կատարելու սգո մատյանում:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01