Վաղը կառավարության նիստին որոշում կքննարկվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին որոշման նախագիծը:
Կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ՀՀ 2019թ. պետական բյուջեից տրվող աջակցությունը կազմում է 103,725.6, դրամ:
Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությանը կտրամադրվի 5,208.5, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 5,208.5 դրամ, «Իմ քայլը» դաշինքին 78,006.3 դրամ, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը` 4,303.4, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը` 7,056.7:
Նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու նպատակով ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի «1033 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրի «12002 Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցների ըստ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների բաշխման ապահովմամբ:
Հիշեցնենք, որ ընտրությունների օրը ներկայացվել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախընտրական հիմնադրամներ ներկայացված հայտարարագրերը:
17:49
17:15
16:52
16:35
16:19
16:02
15:46
15:29
15:12
15:00
14:46
13:45
13:22
13:06
12:21
12:06
09:22
09:14
09:02
15:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15