Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի իշխանության օրերը հաշված են, այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է РИА Новости-ն:
«Օրտեգայի վարչակարգը ֆերմերների 3 առաջնորդներին 550 տարվա ազատազրկման է դատապարտել 2018թ. բողոքի ցույցերին մասնակցության համար, որոնց ժամանակ Օրտեգայի ոստիկանությունը, ինչպես հաղորդվում է, 300 ակտիվիստի է սպանել: Ինչպես հայտարարել է նախագահ Թրամփը, Օրտեգայի օրերը հաշված են, և նիկարագուացի ազգը շուտով կազատագրվի»,- գրել է Բոլթոնը թվիթերյան իր էջում:
Փետրվարի 18-ին Թրամփը ելույթ էր ունեցել վենեսուելական համայնքի ներկայացուցիչների առաջ և հայտարարել, որ Նիկարագուան, ինչպես և Վենեսուելան, «արժանի է ազատագրման»: Ավելի ուշ նա Թվիթերում գրառում էր կատարել՝ հայտարարելով, որ Լատինական Ամերիկայում նոր օր է բացվում, և որ սոցիալիզմը մեռնում է, իսկ ազատությունն ու ժովովրդավարությունը՝ ծաղկում:
Հիշեցնենք, որ օրերս Նիկարագուայի դատարանը ընդդիմադիր առաջնորդ Մեդարդո Մայրենային 216 տարվա ազատազրկման էր դատապարտել: Դատապարտվել էին նաև երկու այլ ընդդիմադիրներ՝ Պեդո Մենան ու Լուիս Օռլանդո Իսկաբլյեստան: Նրանց դատապարտել էին համապատասխանաբար 210 և 159 տարվա ազատազրկման:
Երկրում բողոքի ցույցերը սկսվել էին անցած տարվա ապրիլին՝ այն բանից հետո, երբ իշխանությունները գործատուների 7 աշխատողների կողմից սոցիալական ապահովագրության ֆոնդերին փոխանցվող գումարի ավելացման մասին բարեփոխումների առաջարկով էին հանդես եկել:
Ամերիկյան պետությունների կազմակերպության Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի տվյալներով՝ ցույցերի ժամանակ 317 մարդ է զոհվել, մինչդեռ երկրի իշխանությունները հաղորդում են միայն 198 զոհի մասին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02