Կառավարությունն այսօրվա հերթական նիստում որոշում կայացրեց դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։
Վարչապետը նշեց, որ որքան էլ ունենան վերապահումներ, կարծում է, որ այս ճանապարհով պետք է գնան, քանի որ սրանով քայլ են անում՝ լուծելու ոչ միայն դատավորների խնդիրները, այլև քաղաքացիների և երկրի համար ծագող խնդիրները:
«Մենք հնարավոր պայմանները պետք է ստեղծենք, որ դատարաններն օբյեկտիվորեն սրա- նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ, ապօրինի որոշումների դեմ, բայց այս խնդիրների ծագման սոցիալական բաղադրիչը պետք է նեղացնենք: Այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացվել է 250 հազարով»,- ասաց նա և նշեց, որ թեև հարց կարող է առաջանալ, որ այս երկրում քաղաքացիների հարցերը լուծված են, հիմա անցնում են դատավորներին, սակայն ավելացրեց, որ 250 հազար քաղաքացիներով այս շրջանակը ավելացնելով՝ բալանսավորված խելամիտ քայլ է 230 դատավորների նույնպես ընդգրկել այս համակարգի մեջ:
Վարչապետը նշեց, որ սա ամենակարևոր քննարկվող թեմաներից է, ինչպես պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստացվող պարգևավճարները, վարձատրությունը: «Ես այս ողջ քննարկումը կարևոր եմ համարում, որ մենք այսօր հասել ենք պետական կառավարման թափանցիկության մի աննախադեպ մակարդակի, և դա մեզ հնարավորություն է տալիս բաց, ազնիվ և ոչ «ափալ-թափալ» քննարկում ունենալ և հասնել բալանսավորված որոշումների»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ պետական կառավարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացիների կյանքի փոփոխությունների որակը,արդյունավետությունը:
«Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջ-ձախ մի քայլ հնձել, բայց դրա արդյունքով կառաջանան հետևանքներ, որ տասնյակ տարիներում հնարավոր չի լինի լուծել: Պետական կառավարման համակարգը զգայուն է մարդու օրգանիզմի համար և ճիշտ լուծումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել»,- ասաց նա և նշեց, որ այս ամենը մեզանից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն:
«Այսօր պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, օրենքների, Սահմանադրության շրջանակում: Սա սոցիալիստական հեղափոխությունը չէ, որ հաղթողները պարտվողներին պատերի տակ գնդակահարում էին, կամ բաժանում սևերի և կարմիրների, մեր դեպքում՝ սևերի և սպիտակների, սա սիրո և համերաշխություն հեղափոխություն է, և յուրաքանչյուրը փոխվելու շանս պետք է ունենա»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ նախահեղափոխական արժեքները շանս չունեն վերակենդանանալու: «Ես որպես ՀՀ վարչապետ, սա համարում եմ իմ անձնական պարտավորություն, և այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի դա ասֆալտի վրա պառկեցնելով, պատերին տալով, թե լինի դա որևէ կերպ, իհարկե, օրինական միջոցներով»,- հավելեց նա:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44