Գործադիրն այսօր հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (ցեմենտ) ներքին արտադրությունը խթանելու և ներմուծման փոխարինման միջոցով ներքին շուկան տեղական արտադրանքով ապահովելու անհրաժեշտությամբ։
Ըստ այդմ՝ հնարավորություն կընձեռվի շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտարդրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով և զարգացնելով առկա հնարավորությունները:
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում 2018 թ.-ին ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմում են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոննան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան ներմուծվել է: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են թե՛ արտադրության, թե՛ ներմուծման ծավալները` համապատասխանաբար 53.1 տոկոսով և 3.5 անգամ: Ներմուծման նման պայմաններում ցեմենտի տեղական արտադրող ընկերությունները կդադարեցնեն գործունեությունը և դրա արդյունքում ներմուծող ընկերությունները կարող են բարձրացնել ցեմենտի գները: Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ, սակայն այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին «հանգստի ռեժիմի» հնարավորություն չի տա, այլ պայմաններ կստեղծի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղական արտադրողներն էլ պետք է ներդրումներ իրականացնեն տեխնոլոգիապես վերազինվելու, իրենց արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու, մրցունակ դարձնելու ուղղությամբ: «Մեր կառավարության ծրագրում գրված է՝ տնտեսությունը պետք է լինի արտահանմանը միտված, հետևաբար մեր բոլոր արտադրողները պետք է այսպիսի ռազմավարական ընկալմամբ մոտենան իրենց գործունեությանը»,- ընդգծել է վարչապետը:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01