Քրեակատարողական հիմնարկների խնդիրները քննարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ էր հրավիրել, որին ներկա էր նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նա ներկայացրեց բարեփոխումների ընթացքը և նշեց, որ կալանավայրերի հիմնական խնդիրը մինչ այս եղել է գերծանրաբեռնվածությունը: Ըստ նրա՝ ՀՀ կալանավայրերում 5300 դատապարտյալի կարող են պահել, այս պահին ՀՀ-ում կա 2266 դատապարտյալ, որից 963-ը կալանավոր են, իսկ 1303-ը՝ դատապարտյալ:
Նախարարն ասաց, որ 10 դատապարտյալ այս պահին հացադուլ է անում: «Այսօրվա դրությամբ բացահայտվել է 27 ծակող-կտրող գործիք, ոգելից խմիչք չի հայտնաբերվել, 15 բջջային հեռախոս է գտնվել: Քաղաքացիական հիվանդանոցներում բուժվողները 8-ն են»,-ասաց նա:
Նախարար Զեյնալյանն ասաց, որ կան տարածված տեսակետներ, թե մինչև հիմա համաներում իրականացնելու քողարկված նպատակն է եղել բեռնաթափել կալանավայրերը, մինչդեռ, ըստ նրա՝ համաներման նպատակն այն է, ինչ արձանագրված է համաներման հիմքում:
Նախարարն ասաց նաև, որ ՔԿՀ-ներում բարելավվել է սննդի որակը, խիստ պակասել են հանձնուքների քանակը (տուլիկ), hացի որակն է բարելավվել:
Նախարարը նաև խոսեց նախատեսված բարեփոխումներից և նշեց, որ ցմահ դատապարտյալները և առանձնապես ծանր հանցանքի համար դատապարտված անձինք, ովքեր խիստ ռեժիմում են իրենց պատիժը կրում, արգելված է այլ դատապարտյալների հետ պահել, մինչդեռ իրենք մտադիր են աստիճանաբար տեղափոխել այդ դատապարտյալներին, որ մի ՔԿՀ-ում չլինեն:
Զեյնալյանը նշեց, որ ՔԿՀ-ների փոփոխման հարցը օրակարգում է և մտադիր են նոր կալանավայր կառուցել հներից դատապարտյալներին տեղափոխելու համար:
Նախարարն ասաց, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում կոյուղու հարցն արդեն լուծված է, նաև նախորդ կառավարությունը 270 մլն դրամ էր հատկացրել երեք կալանավայրի վերանորոգման համար: Նախահաշվարկից 100 մլն դրամ խնայել են մրցույթի միջոցով:
Հարցին, թե ինչու են գումար ծախսում վերանորոգման համար, եթե նորերն են մտադիր կառուցել, Զեյնալյանը պատասխանեց, որ վերանորոգման աշխատանքները մի քանի տարի տևելու է: «Մինչև նորը կառուցվի և տեղափոխումը ստացվի, տանելի պայմաններ պետք է ապահովվի, ուստի վերանորոգումն անհրաժեշտ է»,-ասաց նա:
Նախարարը նաև նշեց, որ կրկնապատկել են երկարատև և կարճատև տեսակցությունների քանակը:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01