ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քարի արտադրամասից հափշտակություն կատարելու գործի՝ անջատված մասով նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել նաև գողությանը մասնակցած չորրորդ անձին։
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ 2016թ. հոկտեմբեր ամսին Արմավիրի մարզի բնակիչները՝ ծնված 1990, 1976 և 1977թթ., և Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1983թ., նախնական համաձայնությամբ, խմբի կազմում միասնական դիտավորությամբ, քարի արտադրամասից կատարել են գողություն:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ հիշյալ անձինք Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում գտնվող, ներկայումս չգործող քարի արտադրամասից, որտեղ առկա են եղել քար կտրելու համար նախատեսված գործիքներ և սարքավորումներ, հափշտակել են քար կտրելու հաստոցի շարժիչներ՝ արտադրամասի սեփականատիրոջը պատճառելով զգալի գույքային վնաս:
Հափշտակված շարժիչները հետագայում մասնատել և վաճառել են, որից ստացված գումարը բաժանել են հափշտակությանը մասնակից չորս անձանց միջև ու օգտագործել անձնական կարիքների համար:
2018թ. սեպտեմբերի 26-ին երեք մեղադրյալների՝ 1990, 1976 և 1977թթ. ծնված Արմավիրի մարզի բնակիչների մասով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Քրեական գործով չորրորդ մեղադրյալի՝ Երևան քաղաքի 1983թ. ծնված բնակչի մասով, 2018թ. սեպտեմբերի 8-ին որոշում էր կայացվել՝ առանձին վարույթ առանձնացելու, նրան ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
2019թ. հունվարի 18-ին 35-ամյա տղամարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և հաջորդ օրը՝ հունվարի 19-ին, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս:
Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն արտադրամասից անհայտ անձի կամ անձանց կողմից կատարվել են այլ հափշտակություններ ևս: Որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նոր քրեական գործ հարուցելու և այն առանձին վարույթ առանձնացնելու մասին:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01