Քննարկել ենք նոր նախարարության ստեղծման տեսլականը, դրա զարգացումը և այն ուղղությունները, որոնք վերցրել ենք, այսինքն՝ ընդհանարապես, թե ինչու ենք մենք այդ նախարարությունը ստեղծում, ինչով է զբաղվելու և որն է դրա նպատակը։ Այսօր «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման ավարտից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով՝ մտահոգիչ որևէ խնդիր չկա, քանի որ զուտ աշխատանքային քննարկում է եղել։
«Աշխատանքային քննարկում էր, որտեղ ներկայացրի, թե առաջնահերթությունները, որոնք են, ինչ ձևաչափով պետք է կազմակերպվի նախարարությունը, ինչով պետք է զբաղվի։ Ինչպես գիտեք, մենք բարձր տեխնոլոգիաների ռազմարդյունաբերությունը ներկայացնում ենք մի նախարարութան մեջ։ Կապը մնալու է նոր նախարարության կազմում, քանի որ այն թվային տեխնոլոգիաների մաս է կազմում»,- ասաց նա։
Արշակյանի խոսքով՝ նախարարություն ի զուր է լինելու ապահովել և՛ ծրագրային, և´ սարքավորումների, և՛ մեքենաշինության բլոկներն ամբողջությամբ․ «Այո, համապատասխան ենթակառուցվածքներ ունենք, բայց դրանք պետք է զարգացնել, քանի որ լավ վիճակում չեն»,- շարունակեց Արշակյանը
Նախարարը վստահեցրեց, որ, թեև նախարարությունները կառուցվածքային փոփոխությունների են ենթարկվում, միևնույն է, այս պահին նախարարության որևէ ոլորտ չի տուժում՝ բոլոր հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ԱԺ մյուս խմբակցությունների հետ հանդիպում չի լինում, Հակոբ Արշակյանը նշեց, որ այս փուլում նպատակահարմար են գտել քննարկել միայն իրենց խմբակցության հետ․ «Այս պահին մյուս խմբակցությունների հետ կապված պլաններ չկան»,- ընդգծեց Արշակյանը:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01