Արդեն 14-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։
Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, սակայն նախօրեին երեկոյան թեժ բախումներ են տեղի ունեցել Սարի թաղում եւ Խորենացի փողոցում:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռերից» երեքը վիրավորվել են, այդ թվում Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»: Նրանցից երկուսին՝ Արթուր Մելքոնյանին եւ Արմեն Լամբարյանին տեղափոխել են հիվանդանոց:
Երեկոյան Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, սակայն բազմությունը անսպասելիորեն փոխել է ճանապարհն ու Նարդոսի փողոցից մտել է Սարի թաղ։ Մի փոքր խումբ ոստիկաններ փորձել են պատ կազմել, սակայն ցուցարարները ճեղքել են փոքր խմբին եւ առաջ են շարժվել:
Երթը հասնելով Սարի թաղ, նկատել է, որ ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ են հնչում։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, թե ոստիկանները գործողություն են սկսել գնդի տարածքում։ Ոստիկանությունը արագ վերադասավորվել եւ մեծ ուժեր է կենտրոնացրել Սարի թաղի հատվածում։ Նրանք անակնկալ մոտեցել են եւ սկսել են հատուկ միջոցներ նետել ցուցարարների մեջ։ Նետվել են նաեւ քարեր։ Սարի թաղում ոստիկանների գործողությունները համակարգում է փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը։
Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, թե ոստիկանության քաղաքացիական հագուստով սադրիչներն են կռիվ հրահրել։
Իրավիճակը թեժ է եղել նաեւ Խորենացի փողոցում։ Հավաքված բազմությունը թույլ չի տվել ոստիկանական ավտոբուսներին անցնել առաջ։ Ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը դիմելով ցուցարարներին՝ հայտարարել է, թե հավաքն անօրինական է եւ կոչ է արել դադարեցնել այն։
Այնուհետեւ ոստիկանությունն անցել է գործողության, բախումներ են սկսվել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ։ Ոստիկանները զգուշացումներից անմիջապես հետո ծխանռնակներ են նետել։ Իրավապահները սկսել են մարդկանց բերման ենթարկել։
Ոստիկանները նաեւ ճանապարհը փակելով առաջ են շարժվել՝ ազատելով փողոցը։
Այդ ընթացքում իրավիճակն էլ ավելի է լարվել Սարի թաղում եւ նոր բախումներ են սկսվել: Ոստիկանները բերման են ենթարկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, որը նրանց հետ պարզապես բանակցում էր։
Ոստիկանները ծխանռնակներ են նետել ցուցարարների վրա։ Տարածքում նաեւ հրդեհ է բռնկվել, թերեւս այդտեղից անցնող գազատարի վրա։
Ցուցարարները փորձում են կազմակերպված ձեւով նահանջել։ Կան բազմաթիվ տուժածներ։
Քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, արգելել նրանց տեսագրություններ կատարել։ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ իր նկարահանող խմբի անդամներ Կառլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը ծեծի են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից։ Այրվածքներ է ստացել նաեւ Ա1+-ի թղթակիցը, վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը:
Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից: Տուժել է նաեւ Լրագիր.am-ի օպերատորը։ Ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47