ARM | RUS |

Ամենախոշոր կոռուպցիոն գործից մինչեւ մահացած զինծառայողների ծնողների բողոքներ. հարցազրույց զինդատախազի հետ

22.02.19 | 21:03

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը NEWS.am–ին տված հարցազրույցում ամփոփել է նախորդ տարվա արդյունքները, անդրադարձել խոշոր կոռուպցիոն բացահայտումներին։

Պարոն Հարությունյան, հրապարակված վիճակագրության համաձայն,ՀՀ զինված ուժերում առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 46.2%-ով։ Ի՞նչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցանկացած առանձապես ծանր հանցագործության առաջացման խորքային պատճառներից է հանցանքի կատարմանը նախորդող ժամանակահատվածում թույլ տրված կարգապահական խախտումները, զանցանքները եւ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների կատարումը, որոնք հետագայում նպաստավոր պայմաններ են ստեղծում առանձապես ծանր հանցագործությունների վերաճելու համար: Այս առումով, մեր առջեւ գերակա խնդիր ենք դրել ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած հանցագործության դեպքերով բացահայտման բարձր ցուցանիշ ապահովելը եւ ճիշտ պատժողական քաղաքականություն ձեւավորելը, այլեւ հանցագործությունների նախականխման գործընթացում առավել հետեւողական մոտեցում ցուցաբերելը: Յուրաքանչյուր ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքին, զանցանքին կամ կարգապահական խախտմանը արագ արձանագանքելը եւ դրանց համապատասխան ընթացք տալը կանխարգելիչ ազդեցություն է ունենում հետագայում հանցագործության առաջացման կամ տեղի ունեցածհանցագործությունն ավելի ծանր հանցագործության վերաճելը թույլ չտալու առումով: Արդյունքում արձանագրվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների նվազում: Առանձապես ծանր հանցագործությունների թվի նվազմանը նպաստող հանգամանքներ են նաեւ հանցագործության թաքցվելիությունընվազագույնի հասցնելը, ինչպես նաեւ շփման գծում հակառակորդի կողմից կատարված հանցագործությունների համեմատական նվազումը, քրեական եւ պատժողական ճիշտ ռազմավարությունը:

Բանակում տեղի ունեցած սպանությունների, ինքնասպանությունների հասցնելու վերաբերյալ քննվող քրեական գործերից քանի՞սն են դատարան գնացել, քանիսո՞վ է մեղադրական դատավճիռ կայացվել։

ՀՀ զինված ուժերում արձանագրված սպանության դեպքերով հարուցված 4 քրեական գործ ուղարկվել է դատարան, սպանության փորձով 1 գործ է ուղարկվել դատարան, իսկ ինքնասպանության հասցնելու դեպքերով 3 քրեական գործերով արարքը որակվել է որպես ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն արտահայտվել է բռնությամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք (ինքնասպանություն) եւ ուղարկվել դատարան: Բոլոր նշված գործերը գտնվում են դատաքննության փուլում: 2017 թվականին դատարան ուղարկված 3 սպանության գործ ավարտվել է մեղադրական դատավճռով:

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները գրեթե միշտ դժգոհում են նախաքննության ընթացքից, ահազանգում են, որ ճիշտ իրավական որակում չի տրվում կատարվածին։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ մահացած զինծառայողների ընտանիքները նախաքննական մարմնին չեն վստահում։

Նախ եւ առաջ նշեմ, որ ՀՀ զինված ուժերում արձանագրված ցանկացած մահվան ելքով դեպք, անկախ դրա վաղեմությունից, ինչպես եւ նախկինում, շարունակում է մնալ ՀՀ զինվորական դատախազության եւ անձամբ իմ ամենօրյա հսկողության ներքո:Որպեսզի դրանցով ապահովվի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ, քննչական եւ դատավարական միջոցառումները՝ գործի հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն ցավով պետք է նշեմ, որ դեռեւսշարունակում են մնալ մահվան ելքով նախորդ տարիներին տեղի ունեցած եւ դեռեւսչբացահայտված դեպքեր:

Առավել բարդ եւ հանցագործության տաք հետքերով չբացահայտված գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն եւ դատավարական ղեկավարումը տեղերում իրականացվում է առավել փորձառու դատախազների՝ հիմնականում ստորաբաժանումների ղեկավարների կամ տեղակալների կողմից: Նախաքննությունը հանձնարարվում է առավել փորձառու քննիչներին, կազմվում են քննչական խմբեր, իսկ ավելի բարդ գործերի քննությունը իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության քննիչների կողմից: Համապատասխանաբար նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն եւ դատավարական ղեկավարումն իրականացվում է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազների կողմից: Այս մոտեցումը պայմանավորված է նրանով, որնվազագույնի հասցվի չբացահայտված քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնի հնարավոր ցածր արհեստավարժության դրսեւորման հնարավորությունը: Այստեղ պետք է կարեւորել հետաքննության մարմնի, մասնավորապես՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող աշխատակիցների գործոնը, որոնք օպերատիվ մեծածավալ աշխատանքներ են ձեռնարկում հանցագործությունները լիարժեք բացահայտելու հարցում:

Ինչ վերաբերում է խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների կամ հարազատների որոշ դեպքերում դժգոհելուն, նշեմ, որ այդ դժգոհությունները ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Մասնավորապես, ծնողը կամ հարազատը օբյեկտիվորեն դժգոհություն է հայտնում հիմնականում այն գործերով, երբ քննության արդյունքում հանցանք կատարած անձը կամ հանցագործության որոշ մանրամասներ չեն բացահայտվում: Նշված դեպքերի ծանրակշիռ մասը կազմում եննախկինում՝ 5 եւ ավելի տարի առաջ տեղի ունեցած մահվան դեպքերը: Ընդ որում, բոլոր այն գործերը, որոնք քրեադատավարական ընթացակարգով հնարավոր է եղել վերաբացել, իմ իսկ հանձնարարությամբ վերաբացվել են, կատարվել է նախաքննություն եւ այժմ էլ կատարվում է: Սակայն պետք է հաշվի առնել, որ երբեմննախորդ տարիներին տեղի ունեցած մահվան ելքով դեպքերով կատարված առաջին քննչական եւ դատավարական գործողությունների ոչ պատշաճ կատարման պարագայում ներկայումս հնարավոր չի լինում կամ առնվազն շատ դժվար է լինում նախաքննության մարմնի համար վերականգնել դեպքի իրական պատկերը: Երբեմն նաեւ լինում են դեպքեր, երբ ծնողը կամ հարազատը ինչ-որ ոչ պաշտոնական աղբյուրից կամ շրջանառվող ասեկոսեներով տեղեկություններ է ձեռք բերում ենթադրաբար հանցանքը կատարած որեւէ անձի վերաբերյալ, որի մասնակցությունը վարույթը իրականացնող մարմնի կողմից լիարժեք քննության արդյունքում հերքվում է, սակայն ծնողը կամ հարազատը սովորաբար ավելի հակված են հավատալու իրենց ունեցած տեղեկություններին, քան վարույթն իրականացնող մարմնի պաշտոնական եւ հիմնավորված վարկածին: Իսկ դա բնականաբար, թեկուզեւսուբյեկտիվորեն, առաջացնում է ծնողի կամ հարազատի դժգոհությունը: Այստեղ պետք է նշել նաեւ, որ երբեմն իրականում տեղի ունեցած մահվան ելքով դժբախտ պատահարների դեպքերը հարազատների կողմից չեն ընդունվում, եւ առաջ են քաշվում սպանության կամ բռնարարքի արդյունքում մահվան վարկածներ:

Ինչ վերաբերում է ինքնասպանության,այդ թվում նաեւ՝ ինքնասպանության հասցնելու կամ հակելու դեպքերին, ապա պետք է նշել, որ մահացածի ծնողի համար միշտ էլ հոգեբանորեն դժվար է լինում ընդունել զավակի ինքնասպան լինելու հանգամանքը: Լինում են դեպքեր, երբ ծնողները չեն ընդունում իրենց զավակի ինքնասպան լինելու հանգամանքը,հետեւաբար այդ դեպքերով գրեթե միշտ զինծառայողների ծնողները դժոգոհություն են հայտնում նախաքննության որակից եւ վերահսկողությունից:

Այս առումով ծնողի կամ հարազատի ունեցած դժգոհությունները լսելի դարձնելու համար ՀՀ գլխավոր դատախազի եւ անձամբ իմ հանձնարարությամբ նմանատիպ դեպքերով պարբերաբար ընդունելություններ են կազմակերպվում մահացած զինծառայողների ընտանիքի անդամների հետ, լսվում են նրանց մտահոգությունները, առաջ քաշած վարկածները, որոնք անվերապահորեն դարձվում են քննության առարկա:

Պարոն Հարությունյան, 2018թ. Հայաստանի զինված ուժերում արձանագրվել է կոռուպցիայի 182 դեպք, ինչը 56,9 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

Նախ նշեմ, որ արձանագրված դեպքերի վերաբերյալՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ եւ դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր:Նշված նախապատրաստված նյութերից 9-ով որոշում է կայացվել ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 173-ով՝ հարուցվել են քրեական գործեր: Ընդ որում՝43 քրեական գործեր 86 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արձանագրման աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով.ինչպես կոռուպցիոնդրսեւորումների դեմ ձեւավորվող հասարակական անհանդուրժողականությամբ, նմանօրինակ դեպքերի բացահայտմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների իրականացմամբ, այնպես էլ այդպիսի հանցագործությունների համար քրեական պատասխանատվության անխուսափելիությամբ:

Կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով ձեռնարկվել եւ ձեռնարկվում են գործուն միջոցներ, ինչպես օրինակ մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազների կողմիցհանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինհամապատասխան պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելը: Հիշատակված միջնորդագրերով նշվել են գործուն միջոցներ, որոնք ուղղված են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում նյութական միջոցների ստացման, պահպանման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, որպեսզի ապահովվի նյութական միջոցների սահմանված կարգերին համապատասխան հաշվառումը՝ զերծ մնալով ձեւականփաստաթղթավորման արատավոր դրսեւորումներից:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արձանագրման աճը պայմանավորվածէ նաեւ այն հանգամանքով, որակտիվացվել է համագործակցությունը շահագրգիռ կողմերի՝ հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների հետ:

2018թ. ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով եւ նախապատրաստված նյութերով հիմնավորվել է 422.236.614 դրամի նյութական վնասի պատճառման փաստեր, որոնցից մինչդատական վարույթում վերականգնվել է 410.653.037 դրամը: Ավելին՝ պետք է արձանագրել, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճըպայմանավորված է նաեւ հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործության դեպքերի, հանցակազմ պարունակող խախտումների եւ թերացումների հայտնաբերմամբ:

Ամենախոշոր կոռուպցիոն գործը բանակում, որ բացահայտվել է 2018 թվականին։

2018 թվականին Ձեր ձեւակերպմամբ՝ ամենախոշոր կոռուպցիոն բնույթի հանցագործությունները գտնվում են նախաքննության եւ դատաքննության փուլում, ուստի զերծ կմնամ խոսել որեւէ կոնկրետ գործի հանգամանքներից՝ պահպանելով ինչպես նախաքննության գաղտնիք հրապարակելու արգելքը, այնպես էլ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Սակայն հարկ եմ համարում նշել, որ նախաքննության փուլում գտնվող մեկ քրեական գործով մեղադրյալ է ներգրավված 3 պաշտոնատար անձ, որոնք չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու եղանակով, պետությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի նյութական միջոցներ եւ հանցագործությամբ պատճառված վնասը կազմում է 45 մլն ՀՀ դրամ:

Կնշեմ եւս մեկ քրեական գործ, որը հարուցվել է փաստաթուղթ կեղծելու եւ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու դեպքի առթիվ:Դրանով կատարվել են լայնածավալ օպերատիվ, քննչական եւ դատավարական գործողություններ, որի արդյունքում 14 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, այժմ էլ գտնվում է դատաքննության փուլում:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մինչդատական վարույթում վերականգնվել է 410 մլն դրամի վնաս, որը 8 անգամ գերազանցում է 2017թ.արդյունքը։ Ո՞ր քրեական գործերին է սա վերաբերում։

Սա վերաբերում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերին, ինչը տրամաբանական է եւ իրավաչափ, քանի որ, ինչպես նշեցի,կոռուպցիոն բնույթի քրեական գործերի բացահայտման զգալի աճ է արձանագրվել, որի հետեւանքով էլ բնականաբար նախորդ տարիների համեմատ աճել է վերականգնված վնասի չափը:

Ընդ որում,2018 թվականին կոռուպցիոն բնույթի հանցագործություններից ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հարուցվել է 68 քրեական գործ եւ այդ հանցագործությունների հետեւանքով պետությանը պատճառվել է գույքային վնաս, ինչն հանդիսանում է նշված հանցակազմի պարտադիր հատկանիշ:Նշված քրեական գործերով կատարվել են լայնածավալ քննչական եւ դատավարական գործողություններ, նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից անվերապահորեն որոշումներ է կայացվել մեղադրյալի գույքի վրա կալանք դնելու մասին, հետագայում քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը եւ բռնագանձումը ապահովելու համար:Այդպիսի պայմաններում հանցանք կատարած անձինք գիտակցելով քրեական պատասխանատվության անխուսափելիությունը, ինչպես նաեւ բարենպաստ հետեւանքի առաջացումը՝ որպես մեղմացնող հանգամանք՝ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցած լինելը, նախաքննության ընթացքում գերադասում են վերականգնել հանցագործությամբ պատճառված վնասը:

Այսօր շատ են դժգոհությունները դատախազների ծանրաբեռնվածության վերաբերյալ։ Ձեզ մոտ կոնկրետ նոր դատախազներով համալրվելու պահանջ Դուք տեսնո՞ւմ եք։ Արդյոք այսօր զինվորական դատախազները նույնպես գերծանրաբեռնված են աշխատում։

Իրականում առկա է նման խնդիր:Պայմանավորված բացահայտված հանցագործությունների դեպքերի թվի աճով՝ մեծացել է նաեւ դատախազների ծանրաբեռնվածությունը: Կոնկրետ զինվորական դատախազությանը վերաբերելի մասով կարող եմ նշել, որ ըստ կառուցակարգի զինվորական դատախազության տարածքային ստորաբաժանումները տեղակայված են ըստ զորամիավորումների տեղակայման, ինչը առաջացնում է տարածքային խնդիր:Այսինքն կայազորերի սպասարկման տարածքները ընդգրկում են երկու կամ ավելի մարզեր, ինչը առաջացնումէ եւ դժվարություններ եւ մեծացնում է ծանրաբեռնվածությունը: Պատկերն առավել պարզ դարձնելու համար բերեմ մի քանի օրինակներ. մասնավորապես՝Երեւանի կայազորի զինվորական դատախազության սպասարկման տարածքը ընդգրկում է Երեւան քաղաքը, Կոտայքի եւ Արմավիրի մարզերը, Եղեգնաձորի կայազորի սպասարկման տարածքը ընդգրկում է Արարատի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Սյունիքի մարզի որոշակի հատվածը: Միաժամանակ պետք է նշեմ, որ նման ծանրաբեռնվածության պայմաններում ՀՀ զինվորական դատախազության դատախազները ի զորու են կատարելու եւ պատշաճ կատարում են ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրենց լիազորությունները՝ ապահովելով յուրաքանչյուր քրեական գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության քրեադատավարական պահանջը:

Նկատելիորեն քիչ է խոսվում զորակոչից ապօրինի խուսափելու եւ դրա հետ կապված կոռուպցիոնդրսեւորումների դեպքերի մասին։ Ի՞նչ աշխատանք է տարվում նմանատիպ հանցագործությունների դեմ եւ ի՞նչ դինամիկա ունենք նման հանցագործությունների բացահայտման եւ պատժման առումով։

Վստահորեն կարող եմ ասել, որ վերջին տարիներին աննախադեպ բացահայտումներ են իրականացվել կոռուպցիոնդրսեւորումների արդյունքում զորակոչից խուսափելու դեպքերով: Նման բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել նախաքննական տարբեր մարմիններում, քրեական հետապնդման, արդեն իսկ դատավճիռներով պատժի են ենթարկվել աննախադեպ քանակի բժիշկներ, ՊՆ պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ այլ քաղաքացիներ, որոնք ներգրավված են եղել նմանատիպ կոռուպցիոն սխեմաներում: Այս ուղղությամբ ձեռնարկված քայլերը լուրջ արդյունքներ են գրանցել ինչպես քրեական հետապնդման ոլորտում, այնպես էլ, որ առավել կարեւոր եմ համարում,նախականխման աշխատանքներում:

Առաջնահերթության կարգով նշեմ, որ զինվորական ծառայությունից խուսափած զորակոչիկների վերաբերյալ բոլոր դեպքերով հարուցվում են քրեական գործեր:Եվ այն զորակոչիկների պարագայում, ովքեր քննության ընթացքում հրաժարվում են զորակոչվել զինվորական ծառայության, նրանց վերաբերյալ քրեական գործերը միանշանակ ուղարկվում են դատարան:Այս առումով նրանց նկատմամբ մենք որդեգրել ենք խիստ պատժողական քաղաքականություն, եւ որպես կանխարգելիչ ազդեցության արդյունք՝ արձանագրվել է, որ հերթական զորակոչի ընթացքում հաճախակի են դարձել նախկին զորակոչերից խուսափած անձանց զորակոչվելու դեպքերը: Սակայն հարկ եմ համարում նշել, որ մեր հիմնական նպատակը նման զորակոչիկներին անպայմանորեն պատժելը չէ. դա հանդիսանում է ծայրահեղ միջոց:Ողջ քննության ընթացքում զորակոչիկին հնարավորություն է ընձեռվում, պիտանի ճանաչվելու պարագայում, զորակոչվել ծառայության եւ այդ պարագայում դրսեւորվում է մեղմ քաղաքականություն:Այսինքն՝ քրեական հետապնդումները դադարեցվում են եւ հարուցված քրեական գործերը կարճվում են օրենքով նախատեսված հիմքով: Ասվածի վառ ապացույցն է այն, որ իմ կողմից վերը հիշատակված 14 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործով հիմնավորվել է, որ նախկին զորակոչերի ընթացքում 12 անձ ապօրինի ստացել են տարկետում, սակայն նրանց նկատմամբ նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ ԶՈՒ զորակոչվելու պայմաններում: Նույն մեղմ մոտեցումն է ցուցաբերվում նաեւ նախկին տարիների զորակոչերից խուսափած, 27 տարին լրացած բոլոր այն զորակոչիկների նկատմամբ, որոնք օրենքով սահմանված կարգով կատարում են վճարումներ եւ հաշվառվում պահեստազորում:

Զինդատախազությունը նաեւ ուսումնասիրություններ է անցկացնում պետական շահերի պաշտպանության համատեքստում։ Ո՞ր ոլորտներում են կատարվել ուսումնասիրությունները, ինչ բնույթի խախտումներ են ավելի շատ հայտնաբերվել, ինչ միջոցներ են ձեռնարկվել դրանց վերացման ուղղությամբ եւ ինչպիսին է այդ խախտումներով պետությանը պատճառված վնասի վերականգնման վիճակը։

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է թվով 394 ուսումնասիրություն: Կատարված ուսումնասիրություններն ընդգրկել են ՀՀ զինված ուժերում ծառայությունների կազմակերպման գրեթե բոլոր ոլորտները, մասնավորապես թիկունքային, ինժեներական, սպառազինության, կապի, կապիտալ շինարարության, ռազմաբժշկական եւ այլն:Ընդ որում, իրականացված 394 ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 292 խախտում, այլ կերպ ասած՝ խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրությունների շուրջ 75% դեպքերում, ինչը վկայում է կատարված ուսումնասիրությունների արդյունավետության մասին:

2018թ․ընթացքում իրականացված ուսումնասիրություններով ընդհանուր արձանագրվել է պետությանը պատճառված 2․069.661.309 ՀՀ դրամի վնաս,որից այս պահի դրությամբ վերականգնվել է680.230.054 ՀՀ դրամի վնասը:

Ուսումնասիրություններիարդյուքում հայտնաբերված խախտումները եղել են տարաբնույթ՝ պետական միջոցների վատնումներ, գնումների գործընթացը սահմանված կարգի խախտմամբկազմակերպել, պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով՝ գույք հափշտակելու դիտավորությամբ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնել եւ այլն:

2018թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստվել է 133 նյութ, հարուցվել է 58 քրեական գործ:

Արձանագրված խախտումները հայտաբերելուն պես գործուն միջոցներ են ձեռնարկվում դրանց վերացման եւ հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ:Մասնավորապես հայտնաբերված խախտումներով տրվել է 101 նախազգուշացում,ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարին եւ ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին ուղարկվել է 60 հաղորդում, որի արդյունքումվերականգնվել է պետությանը պատճառված շուրջ175142296ՀՀ դրամի վնաս:

Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ 2018թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 8 հայց, որից 2-ը՝ քաղաքացիական եւ 6-ը՝ քրեական դատավարության կարգով։ Հարուցված հայցերով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 31․318․871 ՀՀ դրամ։


Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55