Գեղարքունիքի Վերին Գետաշենում արդեն 4-րդ օրն է բողոքի ակցիաներ են տեղի ունենում գյուղի տարածքում կառուցվող ՀԷԿ-ի դեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Գետաշենի համայնքապետ Տիգրան Մուրադյանը։
«Գյուղացիները պահանջում են ՀԷԿ-ից որոշակի փոխհատուցում համայնքի զարգացման համար, քանի որ ՀԷԿ-ի գործունեությունից հետո ահագին տարածքներ մնացել են անջրդի, գետի էկոհամակարգը խաթարված է, ձկնապաշարը վերացել է։ Գյուղացիները պահանջում են կամ այս խնդիրների լուծում, կամ փոխհատուցում, արդեն 4-րդ օրն է, բողոքի ակցիաներ են անցկացնում։ Ես հանդիպել եմ ՀԷԿ-ի տնօրինության հետ, ոչ մի դրական արձագանք չի եղել։ Այսօր էլ գյուղացիները արդեն այլ քայլերի են դիմել, բարձրացել են, գետի հունն են ցանկանում փոխել, որ խողովակաշարով ջուր չհոսի դեպի ՀԷԿ»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ չգիտի, թե ՀԷԿ-ի սեփականատերը ով է։
Գյուղապետը նշեց, որ ինքը դիմել է նաեւ Գեղարքունիքի մարզպետին եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, դեռ պատասխան չի ստացել։
Տիգրան Մուրադյանի խոսքով՝ ակցիաներին մասնակցում են 100-ից ավելի գյուղացիներ։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01