Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում նախաձեռնել և իրականացրել է «Անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում» թեմայով հետազոտություն և դրա արդյունքների հիման վրա մշակել է զեկույց։
Զեկույցում ներկայացվում է անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը Հայաստանում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված և անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական վերլուծական եղանակով վերհանվում է Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում այն պետք է բխի Հայաստանի ներպետական միջավայրից:
Անցումային արդարադատությունը Սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու միջոց է, որին հնարավոր չէ հասնել այլ կոնվենցիոնալ համակարգերի միջոցով, և դրա կիրառման շրջանակները պետք է հստակ ուրվագծվեն Սահմանադրության ընձեռած հնարավորությունների և երկրի կոնվեցիոն պարտավորությունների շրջանակներում:
Անցումային արդարադատության կիրառման ժամանակահատված անհրաժեշտ է սահմանել 1991-2018 թվականները` մինչև թավշյա հեղափոխությունն ընկած ժամանակահատվածը:
Անցումային արդարադատության կիրառման ենթակա գործերի շրջանակում անհրաժեշտ է ներառել՝ հասարակությունից և պետությունից թալանված գումարների վերաբերյալ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, այդ թվում գերակա հանրային շահի պատճառաբանությամբ հասարակության և պետության կարիքների համար անձանց սեփականության օտարման վերաբերյալ, համապետական ընտրություններում և հանրաքվեներում տեղ գտած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ գործերը, դրանից ածանցյալ գործերը. oրինակ` 2008թ.-ի մարտի 1-ի վերաբերյալ, կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ գործերը:
Զեկույցում առաջարկվում է ստեղծել՝ մասնագիտացված դատարաններ (օրինակ՝ հակակոռուպցիոն), որոնք կքննեն գողացված գումարների վերաբերյալ կոռուպցիոն հանցագործությունները, ձևավորել ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովներ, որը կզբաղվի ճշմարտության բացահայտման, իրավախախտների և տուժածների հաշտեցմամբ՝ նպաստելով հանրային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, նախատեսել փոխհատուցումներ ստանալու համար հիմքեր և տուժողների հստակ շրջանակ, ստեղծել վեթթինգային հանձնաժողով, որը կպարզի պաշտոնյաների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը և կհեռացնի նրանց, ստեղծել հասարակական մշտադիտարկման մարմին՝ կազմված մասնագիտացված ՔՀԿ-ներից և անկախ փորձագետներից, որը կաջակցի վերը նշված գործընթացների իրականացմանը։
Զեկույցում ամփոփված են նաև 2018 թվականի նոյեմբերի 28-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպված «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովի արդյունքները։
Նշենք նաև, որ զեկույցն արդեն իսկ ուղարկվել է կառավարություն, Ազգային ժողով և հասանելի է բոլորին ccd.armla.am կայքում:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
17:25 08.05.26
16:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
17:09 08.05.26
15:29 08.05.26
15:16 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44