Ապրիլի 9-ին Իսրայելում նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել այդ երկրի քաղաքական դաշտում։ Նման կարծիք է հայտնել արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Նա մանրամասնել է.
«Եթե իշխող «Լիքուդ» կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին այդպես էլ չհաջողվեց միավորել աջ-կենտրոնամետ ուժերին մեկ նախընտրական դաշինքում, ապա մրցակից ձախ-կենտրոնամետ ուժերի ճամբարում հաջոողվեց ձևավորել բավական ուշագրավ քաղաքական միավորում։
Նորաստեղծ «Կապույտ և սպիտակ» անվանումը ստացած միավորմանն արդեն իսկ իսրայելական հասարակության մեջ անվանում են «գեներալների դաշինք», քանի որ նրա ընտրացուցակի առաջին քառյակում են միաժամանակ 3 գեներալներ՝ «ՑԱՀԱԼ»-ի 3 նախկին ԳՇ պետեր՝ 1.Բենի Գանցը, 3.նախկին ՊՆ Մոշե Յաալոնը, 4. Գաբի Աշքենազին։ Իսկ ցուցակի 2-րդ համարը ձախ կենտրոնամետ «Յեշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդն է, ով դաշինքի հաղթանակի դեպքում ռոտացիոն կարգով վերջին 2,5 տարում փոխարինելու է Գանցին վարչապետի պաշտոնում։
Նոր դաշինքի ձևավորումից հետո անցկացված սոցհարցումների համաձայն՝ նորընտիր խորհրդարանում այն կարող է ստանալ 36 տեղ, այն դեպքում երբ գլխավոր մրցակից Լիքուդ»-ն ընդամենը 26 մանդատ, մինչդեռ 60+1 տեղով քաղաքական կոալիցիա ձևավորելու հարցում 2 ուժերի հնարավորություններն էլ գնահատվում են հավասար։
Ստեղծված իրավիճակն այնքան է մտահոգել բավական հակասական վարկանիշ ունեցով վարչապետ Նեթանյահուին, որ նա 1շաբաթով հետաձգել է ամիսներ առաջ նախանշված այցը Ռուսաստան, որի նպատակը վերջին կես տարում Սիրիայում Մոսկվայի և Թել Ավիվի միջև ծագած խնդիրների հանգուցալուծումն է Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում»
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
17:25 08.05.26
16:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
17:09 08.05.26
15:29 08.05.26
15:16 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44