Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի շրջանակում մի խումբ գործարարների հետ քննարկել է տարբեր ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվելու են տնտեսության առանձին ճյուղերում: Գործարարները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց նախաձեռնությունները, որոնք միտված են նոր արտադրությունների հիմնմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:
Այնուհետեւ կառավարության ղեկավարը ներկա է գտնվել համաժողովի շրջանակում ներկայացված ներդրումային ծրագրերի քննարկմանը: Ծրագրերը նախատեսվում են իրականացնել գյուղատնտեսության, մեքենաշինության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտներում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ ծանոթացել ծրագրավորման ու ինժեներիայի ուսումնական լաբորատորիաների եւ սկսնակ ընկերությունների գործունեությանը: Մասնավորապես, վարչապետին են ներկայացվել High-Tech Gateway, Omni Code,
ArchiDutch ընկերությունների աշխատանքները` վեբ, միկրոէլեկտրոնայի ծրագրավորման, ճարտարապետական նախագծերի մշակման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը եղել է նաեւ ինժեներական լաբորատորիաներում, համակարգչային լաբորատորիաներում:
Տեղեկացվել է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է մի քանի հարյուր մասնագետ, նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ Վանաձորի մասնաճյուղերում: Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաեւ համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ:
Վարչապետ Փաշինյանը կարեւորել է տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը եւ հորդորել այնտեղ տեղակայված սկսնակ ընկերություններին ներկայացնել արդյունավետ ծրագրեր, որոնց իրականացմանը կառավարությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:
10:33
10:19
10:02
09:45
09:22
09:02
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02