Այս շաբաթվա ընթացքում Իմ Քայլը կուսակցության անդամներ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նախաձեռնեցին հանդիպումներ ՀՀ ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավորների հետ: Առաջին հայացքից թվում է, թե նորմալ աշխատանքային վիճակ է, նախարարները հանդիպում են պատգամավորների հետ... Սակայն, հանդիպումը նորմալ կհամարվեր այն դեպքում, եթե կառավարության անդամները հանդիպեին ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, այլ ոչ թե, այսպես ասած, իրենք իրենց հետ:
Կարծում եմ՝բացառապես կուսակցական ընկեր-պատգամավորների հետ ԱԺ-ում հանդիպումների նպատակները կարող են լինել երկուսը.
1. Նախարարներն ինչ-որ ոլորտային օրենքներ են փորձում կամ փորձելու անցկացնել ԱԺ-ում և զբաղված են խորհրդարանում իրենց ուժի ներկայացուցիչներին համոզելով, որ կողմ քվեարկեն: Ամենայն հավանականությամբ, այդ օրենքերի մասով կամ չունեն վարչապետի հովանավորչությունը, կամ էլ իշխանական վերնախավի համար միևնույն է, թե ինչպես կքվեարկվի օրենքն ԱԺ-ում:
Այսինքն՝ նախարարները խնդիր ունեն իրենց կուսակցության անդամներին համոզել, որ կողմ քվեարկեն այս կամ այն օրենքին: Այլ խմբակցությունների պատգամավորներին էլ չեն ներգրավվում, քանի որ շատ լավ հասկանում են, որ իրենց առաջ քաշած օրենքները չեն կարող դիմանալ առողջ քննադատությանը, իրենք էլ դժվար թե կարողանան սպառիչ պատասխան տալ հնչեցված հնարավոր փաստարկված հարցերին:Հասկանալի է, որ Լուսավոր Հայաստանի կամ ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ պուպուշ ու բարի զրույցներ հաստատ չէր կարող լինել, հետևաբար պետք է, այսպես ասած, «վերբովկա» անել յուրայիններին:
2. Հանդիպումներ զուտ շոուի համար՝ ցույց տալու համար, որ կառավարությունն ու խորհրդարանն ուս ուսի տված աշխատում են, համագործակցում են, լսում են միմյանց և այլն: Սակայն, այս դեպքում նույնպես հարց է առաջանում, թե ինչու են նորից իրենք իրենց հետ «աշխատում» ու համագործակցում՝ այսինքն կարելի է փաստել, որ քանի որ ձայների մեծամասնություն ունեն, ապա արդեն, այսպես ասած, թքած ունե՞ն այլ ուժերի վրա, իրենք իրենց կլսեն, կքննարկեն, կքվեարկեն, մնացած ուժերն էլ ձևի համա՞ր են ԱԺ-ում: Այս դեպքում էլ պատճառը, թե ինչու այլ խմբակցություններից պատգամավոր չկա, նորից ակնհայտ է, քանի որ հաստատ շոուն փչացնելու էին՝ ինչ-որ բարդ հարց տալով, պարզաբանում պահանջող հայացքով կամ էլ «պատին դեմ տալով» :
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարող ենք փաստել, որ Իմ Քայլի նախարարներն արդեն փորձում են սեփական պատգամավորներն ունենալ ԱԺ-ում, ում միջոցով կկարողանան իրենց ձեռնտու օրենսդրական նախագծերն օրենքների վերածել, իսկ սա իր հերթին կոչվում է կառավարության անդամների կողմից խորհրդարանի վրա հնարավոր ազդեցություն գործադրում՝ հնարավոր բոլոր բացասական հետևանքներով ու ռիսկերով:
Հ.Գ. Նշեմ նաև, որ երբ նախարարներին հարցրել են, թե չե՞ն պլանավորում այլ խմբակցությունների անդամների հետ էլ հանդիպել, ասել են, թե նման նպատակներ չունեն...
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02