Արթուր Ղազինյանի հրապարակումը.
«Երբ պատասխանատվության զգացում ունեցող և գիտակից մարդը բարձր ղեկավար պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստանում, որպես կանոն, միանգամից որոշում չի կայացնում։
Ուսումնասիրում է այդ պաշտոնի անձնագիրը, իրավասություններն ու լիազորությունները, կառավարման ներքո գտնվող անձանց թիվը, կառուցվածքը։
Այնուհետև փորձում է հասկանալ, թե իր կառավարման հմտությունները, ունակություններն ու փորձը կբավարարե՞ն արդյոք այդ պաշտոնում արդյունավետ աշխատելու համար։
Եթե նշված բոլոր պահանջները բավարարում են, ապա այդ անձը մտածում է ապագա անելիքների մասին. ինչ պետք է անի ինքը նոր նշանակված պաշտոնում, որ չեն կարողացել անել նախկինները և ինչպես է պատկերացնում կուտակված խնդիրների լուծումը . . .
Հիմա փորձում եմ հիշեմ, եղա՞ն արդյոք մարդիկ, որոնք գտնվելով Փաշինյանի մերձավոր թիմում, հրաժարվեցին իրենց առաջարկված պաշտոններից՝ գիտակցելով իրենց անպատրաստ լինելը, կամ էլ գոնե այն պատճառաբանությամբ, որ իրենց պայքարը պաշտոնի համար չի եղել և պետությանն ու ժողովրդին կարելի է ծառայել և օգտակար լինել նաև այլ ոլորտներում աշխատելով։
Ես նման դեպք չեմ հիշում, եթե եղել է, խնդրում եմ հուշեք…
Հ.Գ. Պապս մի պատմություն էր պատմում իրենց գյուղի մի բնակչի մասին, որին հարցրել էին, թե գյուղսովետի նախագահ կարաս աշխատե՞ս, ինչին նա պատասխանել էր. ինչի վախում ես վիլիսիցը վեր ընկնեմ…»:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02