ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2019թ. փետրվարի 24-ին ահազանգեր են ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը՝ 21:15-ին, «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է ընդունվել 1991թ. ծնված երիտասարդ, իսկ ժամը 21:18-ին «գլխի թիկնային մակերեսի չթափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն է ընդունվել 1993թ. ծնված երիտասարդ, ովքեր հայտարարել են, որ մարմնական վնասվածքներն ստացել են Երևանի Այվազովսկու փողոցում։
Նույն օրը՝ ժամը 22։45-ին, «աջ ազդրի շրջանի հրազենային վերք» ախտորոշմամբ, հոր կողմից ավտոմեքենայով «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Երևան քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1990թ., ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում:
Անմիջապես «Էրեբունի բժշկական կենտրոն» և «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություններ են մեկնել օպերատիվ-քննչական խմբի անդամները և պարզել, որ վերոհիշյալ երեք անձինք հրազենային վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ։
Բժիշկներից ստացված տեղեկանքների համաձայն՝ տուժողներից և ոչ մեկն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու։
Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 24-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ։ Վերոհիշյալ երեք երիտասարդները ճանաչվել են տուժող:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, միջադեպին մասնակից անձանց շրջանակը, դեպքի վայրը, որը հանդիսանում է «ՏԷՑ» կոչվող վայրը:
Մասնավորապես՝ հայտնաբերվել են այն ավտոմեքենաները, որոնցով միջադեպի մասնակիցները դեպքի վայրից հեռացել են: Հայտնաբերված «Տոյոտա Սեկվոյա» ավտոմեքենայի զննությամբ արտաքին մակերեսին հայտնաբերվել են հրազենային վնասվածքներին բնորոշ բազմաթիվ վնասվածքներ, առջևի դիմապակու վրա` բութ գործիքի ներգործությանը բնորոշ վնասվածք, իսկ «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ վարորդի կողապակու վրա` հրազենային վնասվածքին բնորոշ վնասվածք, արնանման հետք, իսկ սրահում՝ արնանման հետքեր, արնանման հետքեր պարունակող բաճկոն, փայտե մահակ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի` 7,62մմ տրամաչափի 2 կրակված պարկուճ, ինքնաձիգի 7,62մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ և 1 գնդակ։ Բացի այդ, հայտնաբերվել է «Տոյոտա Սեկվոյա» ավտոմեքենայի դռան ապակու հողմապաշտպան դետալից պոկված հատված, ինչպես նաև՝ «Նիսսան Վերսա» մակնիշի չկողպված դռներով ավտոմեքենա։
Բժշկական կենտրոնից առգրավվել են երիտասարդների հագին դեպքի պահին եղած հագուստները: Կատարվել են հարցաքննություններ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև միջադեպին առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01