ARM | RUS |

Մարտի 2-ի պետությունը. Էմոցիաների աճուրդի փուլը մի պահից պիտի ավարտվի. Վահե Հովհաննիսյան

25.02.19 | 14:38

Ժողովուրդներն ունենում են ամոթալի էջեր, բայց միայն խիզախորեն դրանց մասին խոսելով է հնարավոր առաջընթաց: Այս մասին «Մարտի 2-ի պետությունը» վերնագրած հոդվածում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Բոլոր ժողովուրդներն ունենում են ցավոտ թեմաներ, ողբերգական դրվագներ։ Փորձությունից թրծված եւ ամրացած են դուրս գալիս ու որպես հասարակություն կայանում են նրանք, որոնք կարողանում են բաց խոսել խնդիրների մասին, անցնել դժվար խոսակցության փուլը, վերլուծել ու հասկանալ կատարվածի արմատները։ Այդ պրոցեսի արդյունքում է հասունանում հասարակության՝ նոր ողբերգություններ թույլ չտալու ունակությունը։

Մենք ունեցել ենք մարտի 1: Սա փաստ է, սա ողբերգություն է։ Մենք ունենք երկու ճանապարհ. կամ դարձնել այն փոխադարձ, բազմակողմ ատելության, թշնամանքի եւ անվերջանալի հաշվեհարդարների մոտիվ, կամ՝ գնալ ներհասարակական դժվար, գուցե շա՛տ դժվար խոսակցության, ու պետության համար բացել մարտի 2-ի էջը։

Շատ կարեւոր է, որ հիմա՝ այս փուլում, մարդիկ իրենց մեջ ուժ գտնեն ու պնդեն երկրորդ տարբերակի կարեւորությունը։ Սա՛ է քաղաքացիական կեցվածքը։ Մյուսը հեշտ է՝ թաքնվել իշխանական ու սոցցանցային այսօրվա տրենդի հետեւում ու պահանջել սրան կամ նրան բռնել։ Սա այսօր նույնքան հեշտ է, որքան ժամանակին հեշտ էր բարձրաձայն կամ լուռ պահանջել, ասենք, Ն. Փաշինյանի հետապնդումը եւ կալանքը (խոսքը միայն իշխանության մեջ գտնվողների մասին չէ)։

Ի՞նչ է նշանակում դժվար, բաց խոսակցության ճանապարհը։ Դրանք մի խումբ հարցեր են եւ տեսակետեր, որոնք պետք է հնչեցվեն, ու որոնք կարող են դուր չգալ տարբեր շրջանակների՝ հներին, ավելի հներին, ամենահներին ու նորերին։

Մարտի 1-ի խորքային պատճառները

Ի վերջո պետք է ընդունենք, որ ներքաղաքական այլասերումների հիմքը երկրում ընտրական մեխանիզմների այլասերումն է։ Պետության առաջին տարիներից՝ 1995-96թթ. հետընտրական զարգացումներով մեկնարկած, 25 տարի շարունակվող՝ ընտրական համակարգերի հանդեպ տոտալ անվստահությունը եւ հարյուր հազարավոր քաղաքացիներով ընտրակեղծարարությանը տարիներ շարունակ մասնակցելը երկրում արմատավորել է ստի գերակայությունը։ Չափազանց մեծ թվով ՀՀ քաղաքացիներ են ինքնակամ կամ պարտադրված մասնակցել կեղծիքներին։ Ժողովուրդներն ունենում են ամոթալի էջեր, բայց միայն խիզախորեն դրանց մասին խոսելով է հնարավոր առաջընթաց։ Մեծ ստից սկսվում է պառակտում, անհանդուրժողականություն, թշնամանք։

Ընտրական մեխանիզմների այլասերումը բնականորեն բերեց քաղաքական դաշտի խեղման։ Որպես հետեւանք՝ հասարակությունը դադարեց հասունանալ, զարգանալ իր բնական ձեւով, ընտրական համակարգի խեղումը խեղեց ողջ հասարակությունը, ինչի հետեւանքները մենք այսօր բացահայտում ենք բոլոր ոլորտներում։ Ուրեմն լուծենք այդ հարցը։ Մեկընդմիշտ՝ օրենքներով, տեխնիկական միջոցներով ամրացնենք ընտրական մեխանիզմները, որպեսզի սկսվի հասարակության առողջացումը։ Սա կլինի ամենաիրական հեղափոխությունը։ Չի հասկացվում, թե ինչու դա դեռեւս չի արվում։

Հաջորդ խորքային խնդիրը հասարակության տարբեր շերտերի արհեստական մեկուսացումն է, աշխատանքի եւ ինքնադրսեւորման անհնարինությունը։ Սա սկսվեց «եթե ՀՀՇ չես, ապա օտար ես» փուլից, 1998-ից դարձավ խաղի կանոն՝ արդեն այլ կուսակցական դերաբաշխմամբ, իսկ 2008-ից ընդհանրապես վերաճեց բոլոր համակարգերի գռեհիկ եւ տոտալ հհկ-ակացման։ Սրա արդյունքում հազարավոր գրագետ, ունակ մարդիկ դուրս էին մնում պետության կյանքին մասնակցելու, աշխատելու եւ ինքնադրսեւորվելու պրոցեսից։ Նրանց մնում էր երկու ճանապարհ՝ արտագաղթել կամ տարիներով լցվել չարությամբ ու սպասել վրեժի հնարավորությանը։ Մի անգամ դա պայթեց 2008-ին, մյուս անգամ՝ 2018-ին։ Չհասկանալ սա՝ նշանակում է գնալ նույն ճանապարհով ու քայլ առ քայլ գեներացնել հաջորդ պայթյունը։ Սա է պատասխանն այն հարցի, թե որտեղի՞ց այդքան մարդկային եւ էմոցիոնալ ռեսուրս՝ ագրեսիվ պայթյունների համար։ 10-ական տարվա ցիկլերով մարդիկ չեն ունեցել ինքնառեալիզացիայի եւ աշխատանքի պարզ հնարավորություն։ Արվե՞լ է արդյոք հետեւություն, չկա՞ արդյոք հիմա նույն տենդենցը։ Արդյո՞ք հիմա նորից չեն փակվում պետական, հանրային համակարգերը՝ նոր իշխող ուժի տիրույթում։

Մյուս՝ չափազանց կարեւոր գործոնը երկրի սակավ ռեսուրսների կենտրոնացումն է մերձիշխանական շրջանակներում։ Այլ կերպ ասած՝ իշխանությունից դուրս փող չկա, ու եթե դու իշխանություն չես, ուրեմն չես կարող գործել, ստեղծել, աշխատել, բիզնես անել, բեմադրել, ձայնագրել եւ այլն։ Փողի աղբյուրները քիչ են՝ Հայաստանում նույն մի քանի խոշոր հիմնարկներն են ու սփյուռքի նույն մի քանի դոնորները։ Վերջապես պիտի հրաժարվենք սակավ ռեսուրսների գերկենտրոնացումից ու ստեղծենք մեխանիզմներ, որ դրանք բաշխվեն ավելի լայն շերտերի միջեւ։ Դա կլինի իսկական հեղափոխություն։ Արդյո՞ք հիմա չի կրկնվում նույն սխալը։

Մարտի 1-ի հերթական մեղավորները

Ողբերգությունից անմիջապես հետո սկսվեց մեղավորների անձնավորված փնտրտուքը։ Սա ժանրի տրամաբանությունն է։ Եվ նույն ժանրի տրամաբանությունն է նաեւ՝ մեղավորներին հարմարեցնել պահի քաղաքական կոնյունկտուրային։

Մարտի 1-ից անմիջապես հետո իշխանությունը դեպքերի «հիմնական մեղավոր» նշանակեց Նիկոլ Փաշինյանին։ Դա իհարկե ճշմարտություն չէր, սակայն պահի կոնյունկտուրան եւ շատերի շահերը համընկել էին։

Իշխանությունը չէր կարող ինքն իրեն մեղավոր հռչակել՝ այնպես, ինչպես չէր կարող (կամ չէր ուզում) մեղավոր հռչակել ընդդիմության առաջնորդին։ Նախ՝ դա չէր ընկալվի արտաքին աշխարհում, եւ մյուս կողմից՝ անհրաժեշտ էր մեկը, որի հետ պետք էր բանակցել, երկխոսել՝ մթնոլորտի հանդարտեցման եւ այլ հարցերի շուրջ։ Բայց մեղավորի հաստիքը թափուր մնալ չէր կարող։ Հենց այդ պատճառով առաջին փուլում Նիկոլ Փաշինյանը «նշանակվեց» հիմնական մեղավոր։ Գրեթե կոնսենսուսով։

Որոշ ժամանակ անց քաղաքական կոնյունկտուրան փոխվեց, պետք եղավ նոր մեղավոր, առջեւում խորհրդարանական ընտրություններ էին, եւ աստիճանաբար հրապարակն ու ընդդիմության նոր թեւերը մեղավոր «նշանակեցին» Սերժ Սարգսյանին (տես՝ տարբեր տարիների մարտի 1-ի հանրահավաքների շեշտադրումների նկատելի փոփոխությունները)։

Սա իհարկե, նույնպես ճիշտ չէր, պարզապես տվյալ պահի քաղաքական շահերն այդպես էին պահանջում։ Հետո անցավ ժամանակ, հանդարտվեցին ընտրական կրքերը, եւ մի անտեսանելի ձեռք կարողացավ գտնել այդ պահից գրեթե բոլոր կողմերին բավարարող տարբերակ՝ ամեն ինչ բարդել միայն Ռ. Քոչարյանի վրա, մանավանդ որ վերջինս դուրս էր քաղաքական պրոցեսներից եւ չուներ ու չէր ստեղծում հակազդման մեխանիզմներ։ Սա սողացող պրոցես էր, արվում էր դանդաղ, գրագետ, ամենակարեւորը՝ բոլորին ձեռք էր տալիս։

2018-ին անհրաժեշտ եղավ նոր մեղավորի լեգիտիմացում։ Եվ, վերջին տարիներին ձեւավորված հանրային կարծիքի ֆոնին, նոր իշխանությունը, տարբեր շրջանակների հետ շահերի ակնհայտ համընկնումով, միակ մեղավոր նշանակեց Ռ. Քոչարյանին, ինչը դարձյալ ճիշտ չէ։ Ֆոնային մեղավորությունը դրվեց բանակի եւ հրամկազմի վրա, ինչը բացարձակ անթույլատրելի է։ Բայց դա է պահանջում այսօրվա քաղաքական կոնյունկտուրան։

Մեղավորների փնտրտուքի տասնամյա պատմությունը հուշում է, որ այն պահից, երբ կփոխվի իրավիճակը եւ կձեւավովի նոր քաղաքական կոնյունկտուրա, ամենայն հավանականությամբ կա՛մ կլինի դարձ ի շրջանս յուր, կա՛մ «կնշանակվի» նոր մեղավոր։ Արդյո՞ք սա ենք մենք ուզում։ Արդյո՞ք սա է մարտի մեկի լուծման միակ բանալին։

Համաժողովրդական պահանջի միֆերը

Ցանկացած իշխանություն իր քայլերը սովորաբար արդարացնում է ժողովրդի պահանջով։ Իրականում ժողովրդական պահանջի ցուցիչները շատ անցողիկ են եւ ամուր հիմք չեն։ Եթե մենք պետք է մարտի 1-ի մասին բաց խոսենք, ապա պետք է քաջություն ունենանք՝ վերհիշելու մի քանի փաստ։

Մարտի 1-ից ընդամենը մեկ տարի անց՝ 2009-ին, Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը՝ նոմինալ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, պարտվում է հայտնի Գագիկ Բեգլարյանին։ Ձայների պատկառելի տարբերությամբ։ Սա նոնսենս էր։ Երեւանի, համայն հայության մայրաքաղաքի բնակիչները մարտի 1-ի ողբերգությունից ընդամենը մեկ տարի անց, երբ թարմ էին բոլոր վերքերը եւ բանտերը լիքն էին, չի արտահայտում իր վերաբերմունքը։ Չի արտահայտում իր վիշտը, իր անհամաձայնությունը։ Կասեք՝ կեղծել են, գործել է պետական մեքենան։ Իհարկե։ Բայց համընդհանուր ընդվզման, համընդհանուր կոնսոլիդացնող գաղափարի պարագայում ոչ մի կեղծիքի մեքենա չի կարող աշխատել։ Այստեղ մտածելու շատ բան կա։

Մարտի 1-ից քիչ անց՝ 2010-ին, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը Երեւանի ընտրատարածքներից մեկում պարտվում է Գեղամյանի կուսակցությունից պեղված ինչ-որ մեկին։ Ստանում է ընդամենը 4650 ձայն։ Սա այն դեպքում, երբ Երեւանի բոլոր պրոգրեսիվ շրջանակները հատ-հատ հեռու մոտիկ ծանոթ, բարեկամ, ընկեր էին ման գալիս, որ ուղղորդեն՝ անազատության մեջ գտնվող Նիկոլի օգտին քվեարկելու։ Կասեք՝ գործի էր դրվել պետական համակարգը, ուժայիններին, գողականը եւ այլն։ Իհարկե, գործի էր դրվել, բայց ուրեմն ո՞ւր մնացին պատվախնդրությունը, համընդհանուր ընդվզումը, կոնսոլիդացված աջակցությունն իրենց հերոսին եւ այլն։

Ինչո՞ւ եմ ես սա հիշեցնում, որովհետեւ շատ վտանգավոր է՝ ներշնչվել եւ շարժվել համոզմամբ, թե ժողովուրդն այդպես է ուզում, այդպես է պահանջում, սա համաժողովրդական պատվեր է եւ այլն։ Դա ծուղակ է։ Ժողովուրդն այսօր պահանջում է սա, վաղը՝ լրիվ հակառակը։

Հարցի ընթացիկ վիճակը

Նոր իշխանությունը գնում է անվերջանալի դատական պրոցեսի ճանապարհով։ Ի՞նչ է սա ենթադրում։ Ենթադրում է, մի կողմից, մեղադրողի՝ իշխանության, կոնսոլիդացված ջանքերը՝ ներգրավելով ավանդաբար հնազանդ իրավապահ համակարգն իր տարբեր բաղադրիչներով (համակարգ, որը ժամանակին դատում էր իրենց), եւ մյուս կողմից՝ համարժեք պաշտպանություն՝ հնարավոր բոլոր գործիքների կիրառմամբ։ Հարձակում եւ պաշտպանություն։ Հանրային արբիտրաժի, հասարակությանը հուզող խորքային խնդիրների վերհանման ու դրանց լուծումների որոնման, մթնոլորտի առողջացման, այդպիսով՝ հարցի իրական «տիրոջ» ներգրավման մասին նման պարագայում խոսք չի կարող լինել։ «Այսօր դու ինձ, վաղը ես քեզ» փակ շրջանի հերթական արարն է սա, որտեղ տեղ չկա իրական հանրային երկխոսության համար, որտեղ չկա երրորդ ուժը՝ որպես անաչառ արբիտր։ Երրորդ կողմի ձեւավորումը Հայաստանը հերթական անձնավորված փակուղուց հանելու միակ ձեւն է։ Երրորդ կողմի, այն է՝ գիտակից, պահանջատեր հասարակության ձեւավորումը այսօր հրամայական է։ Սա ենթադրում է նոր հայացք, նոր տեսակետ, նոր հարցադրումներ բոլոր կարեւոր խնդիրներին, այդ թվում՝ մարտի 1-ին։ Ինչքան ինտենսիվ ձեւավորվի երրորդ կողմը, այնքան արագ դուրս կգանք անձնական վրեժի, երկրի խնդիրների մասին պարզունակ պատկերացումների ու հնին վերադարձի շրջապտույտից։

Նորից՝ ամենակարեւորի մասին

Մարտի 1-ը ունի լուծման երկու կարեւորագույն ուղղություն. նախ՝ հարգանք եւ խոնարհում զոհերի ընտանիքներին, փոխհատուցում, հասարակական համերաշխության օրվա հռչակում։

Մյուս ուղղությունը պետք է փնտրել քաղաքական եւ հանրային դաշտում։ Պետք է տեսնել այդ իրադարձությունների խորքային պատճառները, խոսել դրանց մասին։ Պետք է շարժվել որեւէ հետագա Մարտի մեկ ի սկզբանե բացառելու ուղղությամբ՝ փոխելով երկիրը, ընտրական համակարգը, հասարակություն-պետություն կապի տրամաբանությունն այնպե՛ս, որ այլեւս տեղի չունենա բացասական լիցքերի նման վտանգավոր կուտակում։

Պետք է դադարել՝ հասարակությանը մշտապես լարվածության, սթրեսի եւ ներքին պառակտումների մեջ պահել, սնել դեստրուկտիվ մթնոլորտով. պետք է թույլ տալ, որ հասարակությունը սկսի վերջապես իր բնականոն կյանքը։ Արդարության պահանջի իրացումը պետք է վերջապես սկսի իրականացվել ազատ ընտրությունների, իրավունքի ինստիտուտի, հանրային մասնակցելիության կայացման միջոցով։ Էմոցիաների աճուրդի փուլը մի պահից պիտի ավարտվի։ Միայն այդպես մենք կստեղծենք այլեւս երբեք նման ողբերգություն չունենալու մեխանիզմներ, միայն այդպես կզարգանա հասարակությունը, եւ միայն այդպես կբացվի մարտի 2-ի էջը պետության համար։


Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01